o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2019 Թ.-ԻՆ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆ Է «Origami World» ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴԻՐ, «ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿ ՏԱԿԵՈ ԿԱՆԱԴԵՆ

22.11.2019 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
2019 Թ.-ԻՆ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ  ՀԱՄԱՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆ Է «Origami World» ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴԻՐ, «ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»  ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿ ՏԱԿԵՈ ԿԱՆԱԴԵՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նոյեմբերի 20-ին կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

Աննա Հակոբյանը կանանց կոչ է արել ազատվել խոզի բդի գերությունից

Ինչպես հայտարարվեց մամուլի ասուլիսին` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2019 թ.-ի դափնեկիրն է «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր Տակեո Կանադեն:

«Այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին: Սա յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում` ունենալ ՀՀ պետական մրցանակ եւ դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ովքեր աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, ովքեր, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, դա զարգացրել եւ մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու այն տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքը էլ ավելի են հեշտացնում»,- ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Պապիկի թոռնիկներին կրթաթոշակ տալուց հետո, չէր խանգարի անցնել իրական կարիքավորներին

«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը 10 տարեկան է, եւ այս ամբողջ ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախաձեռնության կողքին է եղել: Դժվար է գերագնահատել այն ազդեցությունը, որն այս մրցանակը թողել է Հայաստանում տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման վրա: Այս ազդեցությունն արժեհամակարգի, մտածողության հարթության վրա է. մեր ՏՀՏ հանրությունն ու ուսանողները հյուրընկալում են բացառիկ անհատականությունների, կենդանի լեգենդների, ում ստեղծագործ միտքը հեղափոխական խթան է հաղորդել աշխարհի տեխնոլոգիական զարգացմանը` ՏՀՏ ոլորտը հասցնելով որակապես նոր մակարդակի: Պետք է փաստել, որ այսօրվա աշխարհում քիչ են տեխնոլոգիական այնպիսի նվաճումները, որոնք իրապես նոր խոսք են, եւ Հայաստան այցելած այս համաշխարհային հսկաները հենց այդ նորը ստեղծած մարդիկ են: Նրանց հետ հանդիպելով ու շփվելով` մեր երիտասարդները կենդանի օրինակով տեսնում են, թե ինչպես է պետք ձգտել ապրել. հավատալ սեփական ուժերին, աշխատել օր ու գիշեր, քայլել սեփական, այլ ոչ թե` ուրիշի տրորած արահետով, ու գրավել այնպիսի բարձունք, որտեղ ժամանակակիցներից որեւիցե մեկը դեռեւս ոտք չի դրել»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Լո՞ւրջ եք ասում, որ չգիտեք, որ «Ալեքս Հոլդինգը» Սամվել Ալեքսանյանինն է. ավագանու անդամը՝ Հակոբ Կարապետյանին

ՀՀ պետական մրցանակը հիմնվել է 2009թ. հուլիսի 6-ին եւ յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ (տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական եւ ֆինանսական) կատարած հեղինակավոր անհատի, ում ավանդը ՏՏ ոլորտում բերել կամ բերում է հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսեւորումներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА