o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լոս Անջելեսում օդ բարձրացած ինքնաթիռի շարժիչը սկսել է այրվել՝ սարսափեցնելով ուղևորներին (տեսանյութ)

22.11.2019 18:49 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լոս Անջելեսում օդ բարձրացած ինքնաթիռի շարժիչը սկսել է այրվել՝ սարսափեցնելով ուղևորներին  (տեսանյութ)

Philippine Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռի շարժիչը թռիչքի մեկնարկից հետո այրվել է, ինչի պատճառով օդանավը ստիպված է եղել վերադառնալ Լոս Անջելեսի օդանավակայան, հաղորդում է EURONEWS լրատվական կայքը:

Ամենաթանկ Ամանորը Երևանի պատմության մեջ. ծախսվելու է շուրջ 680.000 դոլար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

113 չվերթի ուղղությունը դեպի Մանիլա էր, օդանավում 347 ուղևոր է գտնվել: Այն թռել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից նոյեմբերի 21-ին` տեղական ժամանակով ժամը 11:00-ին:

Ուղևորներից մեկի խոսքով՝ թռիչքից հետո սրահում չորս ուժեղ հարվածի ձայն է լսվել, «աջ շարժիչը պայթել է և կրակով պատվել», որի պատճառով որոշ ուղևորներ սկսել են գոռգոռալ:

Թռիչքից մոտավորապես մեկ ժամ անց օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում: Ուղևորներն այլ ինքնաթիռ են նստել:

Ըստ օդանավակայանի ներկայացուցչի՝ շարժիչն այրվել է մեխանիկական անսարքության պատճառով:

Դեպքը տեսանելի է եղել երկրից: Լոս Անջելեսի բնակիչները տեսանյութեր են նկարել, որի կադրերում երևում է` ինչպես են թռչող ինքնաթիռի շարժիչից կրակի լեզվակներ դուրս ցայտում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА