ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էս խելքով էլ երկիր են ղեկավարում

22.11.2019 15:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Էս խելքով էլ երկիր են ղեկավարում

Եվ այսպես, հայաստանյան իշխանությունները հանկարծ որոշեցին մեկնաբանել գնալով սրվող այն հարցադրումը, թե այդ ինչպես է ստացվում, որ ազերիները, այն էլ` Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կարողանում են հանգիստ մոտենալ ՀՀ վարչապետին եւ հարցեր տալ: Բանն այն է, որ այդ հարցում վարչապետի պաշտպանության ծառայությանը չես կարող մեղադրել: Հաշվի առնելով, որ մասնավորապես Միլանի եկեղեցում, երբ վիդեոբլոգեր ներկայացած ադրբեջանական գործակալը ուզում է մոտենալ, ինչպես ցույց է տալիս տեսագրությունը, վարչապետի անվտանգությունը փորձում է  թույլ չտալ, սակայն հնչում է Փաշինյանի հրահանգը. «Թողեք, թող հարցը տա»: Նաեւ հաշվի առնելով, որ դրանից առաջ էլ Փարիզում ադրբեջանական բլոգեր ներկայացած ինչ-որ այլ նման շպիոն հայտնվեց ՀՀ վարչապետից վտանգավոր հեռավորության վրա, այն տպավորությունն է առաջ գալիս, որ խոսքը ինչ-որ պայմանավորված գործընթացի մասին է. Ալիեւը Փաշինյանի ամեն մի օտարերկրյա այցի ժամանաակ իր շպիոնների է ուղարկում, Փաշինյանն էլ` սիրալիր կերպով նրանց պատասխանում, այդպիսով փորձելով ցույց տալ, թե, տեսեք` «Խաղաղության ենք նախապատրաստվում»:

Այդ ո՞ր օրենքով էս դու ասում, որ նա չպետք է լքի երկիրը, հարգելի դատախազ. Լեվոն Բաղդասարյան. տեսանյութ

Ու թերեւս նկատի առնելով, որ այդ պայմանավորված խաղի այդ վարկածը միլանյան միջադեպից հետո պարզապես սկսեց աչք ծագել, իշխանությունները որոշեցին բացատրություններ տալ: Բայց, ինչպես սովորաբար, այս անգամ էլ այնքան տարօրինակ, որ բման բացատրությունը կասկածները փարատելու փոխարեն, մի բան էլ դրանք սրեց: Այսպես, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս մեկնաբանություն-արդարացումը ներկայացրեց. «Հրապարակային պրովոկացիայի եւս մի փորձ էր։ Ի դեպ նմանատիպ պրովոկացիաները շատ պարբերաբար են լինում, կարելի է ասել, որ Հայաստանին Հանրապետության բոլոր պատվիրակությունների հետ... Հանդիպումը բաց էր, հրավիրված էին հայերը, սակայն այնպես չէր, որ միայն հայերը կարող էին մտնել։ Բաց հանդիպմանը անվտանգության տեսանկյունից բնականաբար ստուգումներ եղել է, բայց անհատական չի ստուգվել, եւ այստեղ ես որեւիցե խորքային խնդիր չեմ տեսնում։ Միջոցառման մասնակցությունը վերահսկելի էր բնականաբար, անցնելու եւ մասնակից դառնալու որոշակի վերահկողություն կար, բայց լուրջ ֆիզիկական վտանգ այնտեղ չի եղել, պարզապես բաց հանդիպում էր, համընդհանուր ստուգումներ չէին անցում, նույնիսկ անձի մակարդակով՝ թե ով էր մասնակցում»։

 

Իհարկե, միայն դժարությամբ կարելի է կռահել, թե ՀՀ ԱԽՔ-ն իր այս խառը, իրարից կտրված մտքերով ինչ է ուզում ասել: Սակայն վրիպակների, կոպիտ սխալների պակաս չկա: Այսինքն, եթե դա ԱԽՔ-ի ասածի պես` այդքան հաճախ կրկնվող պրովոկացիա է, ապա դա հասկանալով հանդերձ, ինչո՞ւ Փաշինյանն այդքան սիրահոժար ընդառաջ գնաց պրովոկացիային` հրահանգելով պրովոկատորին մոտ թողնել, երբ անվտանգության աշխատակիցները պարզապես ուզում էին դուրս շպրտել նրան: Ինչ է, հանուն նրա, որ ինչ-որ կասկածելի ազերի իր հարցը տա, Նիկոլն էլ` պատասխանի՞: Բայց ո՞ւմ էր պետք նման հարց ու պատասխանը, այն էլ` ռուսերենով, երբ հիմնականում հավաքված էին Միլանի հայերը, որոնցի գերակշիռ մասը ռուսերեն չգիտի: Կամ ինչ է, Նիկոլն ուզում էր ցույց տալ, թե այն աստիճան դեմոկրատ է, որ պատրաստ է անգամ անիմաստ տեղը անգամ պարզ նկատվող պրովոկացիաների՞ն ընդառաջ գնալ, թե՞ ուզում էին Հայաստանում քարոզել, թե տեսեք Նիկոլը ինչպես «ադրբեջանական «ջախջախեց ադրբեջանցում»: Եթե այս խնդիրներն էին, ապա մաիյն մեկ րարց է ծագում` այս խելքո՞վ են երկիր ղեկավարում: Վերջապես դրժար չէ հասկանալ, որ եթե հատուկ ծառայության գործակալի մասնակցությամբ պրովոկացիա է կազմակերպվում, ապա այդ իրավիճակում ամեն ինչ էլ հնարավոր է, այդ թվում` զենքի գործադրում: ՀՀ ԱԽՔ-ն ասում է, թե` «լուրջ ֆիզիկական վտանգ այնտեղ չի եղել»: Այսինքն, ինչ որ վտանգ, այնուամենայնիվ, եղե՞լ է, թեկուզեւ` փոքր: Բայց այդ դեպքում ո՞վ է իրավունք պատության վարչապետին, որ հանուն իրենց դեմոկրատ ցույց տալու կան պրիմիտիվ քարոզների, այն է` սեփական ինչ-ինչ հատկանիշներ ի ցույց դնելու համար իր անձը, թեկուզեւ փոքր չափով, վտանգի ենթարկի, այն էլ` բացահայտ պրովոկացիայի պարագայում: Բա որ մի բան այնպես չգնար, լիներ կրակոց, ու անմիջապես էլ ադրբեջանական բանակը հարձակման անցներ: 

Այսպիսով, եթե ՀՀ ԱԽՔ-ի նկարագրած սցենարն է եղել, այսինքն` ՀՀ վարչապետը գիտակցելով պրովոկացիայի փաստը, դրան ընդառաջ է գնացել, ապա դա առնվազն նշանակում է, որ մեր ներկայիս ղեկավարները պատկերացում անգամ չունեն, թե ինչ ասել է պետության անվտանգություն: Բայց նաեւ միամտություն կլիներ ԱԽՔ-ի ներկայցրած վարկածին հավատալը: Այս պարզ պատճառով. Նիկոլի «հերոսական» անցյալը հուշում է, որ անգամ չնչին վտանգի դեպքում նա հազիվ թե իր անձը վտանգի ենթարկեր: Այսինքն, մոտ թողնելով Ալիեւի գործուղած ազերիական շպիոնին, նա պետք է որ վստահ լիներ, որ նրանից միայն հիստերիկ տոնով ինչ-որ հարցեր են հնչելու: Իսկ դա մեկ դեպքում է իրատեսական, եթե խոսքը պրիմիտիվ բեմականացման մասին է, այսինքն այն նախնական վարկածի, որը կար մինչ ԱԽՔ-ի «պրովոկացիոն» բացատրությունը:

Քերոբ Սարգսյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА