o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «Արցախյան հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումն այնպիսին է, ինչպիսին հայերինը. այլ տարբերակ չի կարող լինել»

22.11.2019 15:46 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «Արցախյան հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումն այնպիսին է, ինչպիսին հայերինը. այլ տարբերակ չի կարող լինել»

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանին 28 տարի անց Հայաստան է բերել «Սիրով դեպի Հայաստան» մենահամերգները: Պետրոսյանը Երեւանում վերջին անգամ ելույթ է ունեցել 1991 թվականին: Երեկ լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց, որ 90 տոկոս տիրապետում է հայերենին, սակայն տարիների ընթացքում մայրենի լեզվով խոսելը մոռացել է. «Երիտասարդ տարիքում խոսել եմ հայերեն, բայց Բաքվի բարբառով, այն շատ է տարբերվում երեւանյան հայերենից: Հայրս ինձ սովորեցրել է խոսել գրական հայերենով, եւ դրա համար հիմա վախենում եմ խոսել հայերեն, գուցե, ինչ-որ անգրագետ բան ստացվի: Բայց հայերի հետ խոսելիս մեկ-մեկ շատ զգույշ հայերեն բառեր եմ ասում: Երիտասարդ տարիքում իմ առաջ նպատակ էի դրել կատարյալ տիրապետել ռուսերենին, արդյունքում «ճանապարհին» քիչ-քիչ մոռացա հայերենը: Ուզում եմ վերականգնել հայերենի իմ իմացությունը»:

ԱՄՆ-ն առաջիկա 1-2 օրերին կարող է դառնալ կդառնալ «կորոնավիրուսային առաջատարը»

Երկար տարիների դադարից հետո Հայաստան վերադարձից անմիջապես հետո Ե. Պետրոսյանը այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: Լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց. «Հաճախ փորձել եմ Ցեղասպանության մասին գրքեր կարդալ, բայց չեմ ավարտել, սիրտս ցավել է ու արտասվել եմ: Ամբողջ աշխարհը պետք է հիշի դա` որպես նախազգուշացում այն մասին, թե ինչ աստիճանի կարող է հասնել չարագործությունը»,- ասաց Պետրոսյանն ու անդրադառնալով արցախյան խնդրին` ասաց. «Արցախյան հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումն այնպիսին է, ինչպիսին հայերինը: Հայի համար այլ տարբերակ չի կարող լինել: Հուսով եմ` չկան մարդիկ, որոնց համար այլ տարբերակ կա»:

Որքա՞ն ժամանակ կարող է կորոնավիրուսը գոյատեւել տարբեր մակերեսների վրա

Ե. Պետրոյանը նաեւ պատմեց, որ մի ադրբեջանցի իրեն առաջարկել է տանել Ադրբեջան, որպեսզի այցելի իր հոր շիրիմին. «Ցավոք, այսօր այդպիսի տեսարան է, որ ո՛չ նրանք կարող են մեզ մոտ գալ, ո՛չ էլ` մենք նրանց: Անգամ խոսք չի կարող լինել այդ մասին: Մյուս կողմից` մի շատ ազդեցիկ մարդ իմացել էր իմ վշտի մասին, որ չեմ կարողանում գնալ հորս շիրիմին, ասաց. «Քեզ այնտեղ կտանեի գաղտնի, բայց անվտանգության առումով 100%-անոց երաշխիք չունեմ: Չեմ կարող պատասխանատվություն վերցնել ինձ վրա, Աստված չանի, եթե մի բան պատահի, չեմ կարող ինձ վրա նման մեղք վերցնել»:

Սրանք ոչինչ չգիտեն, ոչինչ չեն կարող

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА