o C     27. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանը նախ պիտի պարզաբանի, թե 2008 թվականին ինչպե՞ս է հայտնվել «չարիքի» կողքին»

22.11.2019 15:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Փաշինյանը նախ պիտի պարզաբանի, թե 2008 թվականին ինչպե՞ս է հայտնվել «չարիքի» կողքին»

Քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ գնահատմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում պահի ազդեցության ներքո կատարած իր հայտարարությունների տրամաբանական հետեւանքները:

«Մի կողմ թողած «Վատիկանների պադվալներում պախկված կոռուպցիոներների» մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը, որը կողմնակիորեն կարելի է կոռուպցիայի հետ համագործակցության մեղադրանք համարել ուղղված մեկ այլ պետությանը, որտեղ ի դեպ հյուրաբար գտնվում է այդ պահին, ուշագրավ էր նաեւ նրա «չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը» հայտարարությունը: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ 1996 թվականից 1998 թվականների ընթացքում Լեւոն Տեր Պետրոսյանն առանց ժողովրդի վստահությունը ունենալու անօրինական կերպով տիրացել է իշխանությանը եւ չարիք է եղել ժողովրդի համար: Ընդամենը մեկ օր առաջ ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Լեւոն Տեր Պետրոսյանի հետ հարաբերություններին, 2008 թվականի նախագահական ընտրություններում նրա շտաբում իր ներկայությանն ու մինչեւ 2012 թվականը ձգված քաղաքական համագործակցությանը: Մինչեւ «Վատիկանների պադվալներում պախկված կոռուպցիոներների» որոնելը Նիկոլ Փաշինյանը թող բարի լինի և հանրության համար պարզաբանի, թե առնվազն 2008-ից 2012 թվականների ընթացքում ինչպե՞ս է հայտնվել 1996 թվականի ընտրությունների արդյունքները կեղծելով ու ժողովրդի վստահությունը չունենալով հանդերձ իշխանության տիրացած «չարիքի» կողքին», - նշում է քաղաքագետը:

Նիկոլը երկու տարում դեռ «հանցավոր նախկինների» ցուցանիշներին չի հասել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА