o C     27. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «Լավ  արվեստ ունենալու համար զարգացած տնտեսություն է հարկավոր». Անահիտ Կորյուն

22.11.2019 16:11 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «Լավ  արվեստ ունենալու համար զարգացած տնտեսություն է հարկավոր». Անահիտ Կորյուն

Հին ժամանակներից հայերը փայփայել են իրենց գեղարվեստական սովորույթները, որոնքարտացոլում են յուրահատուկ մշակույթ և բնապատկերներ: Առօրյա կյանքի տարբեր կողմերըարտահայտված են ամենագեղարվեստական ձևով. ասեղնագործության, զարդերի,փորագրությունների և դիզայնի մեջ: Դարեր շարունակ ու մինչև օրս հայ նկարիչներըպայքարելով, հակասելով նաև միմյանց, փոխգործակցելով փորձել են, փորձում են ու կփորձենճիշտ ներկայացնել մեր երկրի նկարչական արվեստը` գալիք սերունդներին: Առանց նկարչությանչկա ազգ, չկա մշակույթ, հասարակություն ու քաղաքակրթություն:Հայկական նկարչությունըծաղկում ապրեց 19րդ դարում: Այդ շրջանի նկարիչները, ինչպես դիմանկարիչ ՀակոբՀովնաթանյանը և ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկին, մինչ օրս միջազգայինճանաչում են վայելում: 20 րդ դարում Մարտիրոս Սարյանը պատկերեց բնության էությունը նորլույսի ներքո,իսկ Արշիլ Գորկին` մեծ ազդեցություն ունեցավ Նյու-Յորքում երիտասարդ ամերիկյան նկարիչների սերնդի վրա, մինչդեռ Գառզուն և Ժանսեմը հռչակ և համբավ ձեռքբերեցին Ֆրանսիայում:

Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է

«Իրավունքի» հետ զրոյցում «Անահիտ» ցուցասրահի հիմնադիր տնօրեն, մշակութային լրագրող, ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆՆ ասաց, որ մանուկ հասակից շատ է սիրել արվեստը, ուստի մարդը միշտ  այն ճանապարհով է գնում ինչը, որ նախատեսված է տիեզերքում:

- Օրինակ, ես դեռ մանկական տարիներից արվեստ շատ եմ սիրել:: Երբ 5 տարեկանում  գրախանութում  էի  հայտնվում, մայրիկիս ստիպում էի պատկերագրքեր գնել ինձ համար: Իսկ երբ համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի դարձա,  ի հակադրություն հայրիկիս, ով ցանկանում  էր, որ քաղաքական մեկնաբան դառնամ, սկսեցի մշակույթի վերաբերյալ նյութեր հրապարակել: Հետո սկսեցի օպերային արվեստով հետաքրքրվել, ինչի արդյունքում էլ բուհն ավարտելուց հետո սկսեցի դասական համերգներ կազմակերպել, որն , ի դեպ, բավականին հաջող էր ինձ մոտ ստացվում: Մի օր էլ իմ հերթական հոդվածի համար հայտնվեցի  ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի արվեստանոցում և այդ փաստը վճռորոշ դերակատարություն ունեցավ իմ կյանքում: Նրա 80-ամյա հոբելյանն էր և նա շատ անհանգիստ էր առաջիկա ցուցահանդեսի կազմակերպման հարցերով: Եվ ես լինելով ժուռնալիստ և անփորձ  նման հարցերում, նկարչին իմ օգնությունը առաջարկեցի : Նա մեծ ուրախությամբ ընդունեց իմ առաջարկը: Հաջորդ օրը ես Արծրունյանին իր 80-ամյա հոբելյանին նվիրված  մի ամբողջ նախագծային փաթեթ ներկայացրի և այդ օրվանից էլ մեր մեծ բարեկամության հիմքը դրվեց: Իր կենդանության օրոք 2 ցուցահանդեսային նախագծեր իրականացրի: Իսկ մահվանից հետո համացանցում սկսեցի նրա արվեստի հանրահռչակմամբ զբաղվել: Արդյունքում նրան նվիրված երկու գրքեր հրապարակեցի, նրան նվիրված  15 միջոցառումներ կազմակերպեցի և նկարչի Հայաստանում գտնվող միակ որմնանկարը հայտնաբերեցի, որն այսօր մշակութային հուշարձանի կարգավիճակ ունի: Համագործակցել եմ նաև այլ արվեստագետների  հետ: Այժմ վերանայում եմ անցած ճանապարհս և նոր-նոր նախագծեր մտմտում:

Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

- Ձեր բնորոշմամբ ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի իսկական արվեստագետը:

- Գիտեք, մարդ ինչ անում է պետք է լավ անի ու խոսքը միայն արվեստագետին չի վերաբերվում, այսօր հայաստանյան շուկայում որևէ ոլորտի պրոֆեսիոնալի գտնելը բարդ գործ է, նույն խնդիրն էլ  արվեստի շուկայում է առկա: Դե, եթե արվեստի մասին է խոսքը, ապա ամենակարևորը պետք է արվեստագետը տաղանդավոր լինի և իրեն բնորոշ ամենացայտուն գծերը կատարելագործի և ստեղծարարութունը զարգացնի: Որովետև մարդը կարող է շատ տաղանդավոր լինի, սակայն անընդհատ նույն մտքերն արտահայտի և իր առջև խնդիրները նույն ոճով մեկնաբանի: Համաձայնեք, որ այդ ամենը ձանձրալի է: Ի դեպ, այս միտումն ավելի շատ միջին սերնդի արվեստագետներին է բնորոշ, ովքեր շուկայում կայանալով, դադարում են նոր մտքեր արտահայտել և անընդհատ իրենք իրենց են կրկնօրինակում:

Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում այսօր ստեղծվող արվեստը մեր երկրում: Արդյոք մեր ներկայիս սերունդը լավ է ճանաչում մեր մշակույթի վաստակավոր գործիչներին։

- Մեր երկրում Խորհրդային միության փլուզումից հետո  արվեստ-հասարակություն կապը խզվել է և այս փաստը բերել է նրան, որ մեր հասարակությունն օտարվել է արվեստից: Պատահական չէ, որ այդ խնդրին անդրադարձել է հենց ՀՀ ներկայիս վարչապետը: Նա ճիշտ է նկատում, որ հարկավոր է նոր Հայաստանում արվեստը մարդու կենսակերպի մի մասը դարձնել. բոլոր քաղաքակիրթ երկրներում այդպես է: Սա նշանակում է, որ արվեստի պատմությունը մյուս առարկաների՝ մաթեմատիկայի և գրականությանը պես,  պետք է հանրակրթական առարկաների ցանկի մեջ ներառվի: Երբ այս գաղափարն իրականություն դառնա, միգուցե դրանից 10-15 տարի անց մենք քաղաքակիրթ և արվեստասեր սերունդ կունենանք, ով  օպերա , դասական համերգներ  և թատերական ներկայացումներ  կհաճախի, ինչպես նաև կսկսի արվեստի գործերի հավաքչությամբ զբաղվել:

- Ձեր կարծիքով ինչպիսի՞ նախադրյալներ են հարկավոր զարգացնելու մշակույթը, մասնավորապես՝ նկարչությունը Հայաստանում:

- Լավ  արվեստ՝ մասնավորապես նկարչություն ունենալու համար, զարգացած տնտեսություն է հարկավոր ունենալ: Ժամանակակից ամերիկյան տնտեսագետ Թայլեր Քոուենն է ասել, թե կայացած  արվեստը զարգացած տնտեսություն ունեցող երկրների մենաշնորհն է: Եվ նա ճիշտ է:

-Ինչ կպատմեք ձեր առաջիկա ցուցահանդեսի մասին

- Անկեղծ ասած, կանխավ չեմ սիրում իմ առաջիկա անելիքների մասին բարձրաձայնել, երբ գա օրը, հավատացնում եմ, առաջինը դուք կիմանաք:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Կոտայքում, Արագածոտնում եւ Շիրակում մառախուղ է

- Ովքեր են հանդիսանում Ձեր ցուցահանդեսների հիմնական կազմակերպիչներն ու օժանդակողները :

- Իմ նախաձեռնությամբ իրականացված ցուցահանդեսները հիմնականում ամբողջությամբ իմ կողմից են օժանդակվում և կազմակերպվում: Խոսքը վերջին 3 տարիների ընթացքում իրականացված միջոցառումների մասին է:

- Արդյոք այսօրվա արվեստագետները գնահատվում կամ խրախուսվում են պետության կողմից։

Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է. ռուսական կողմում կուտակված է 335 բեռնատար

- Գիտեք, արվեստագետները միշտ էլ խրախուսվել են պետության կողմից, պարզապես հարց է առաջանում՝ ովքե՞ր են  այդ արվեստագետները: Նրանք այս կամ այն  պաշտոնյայի ծանոթններն ու բարեկամներն են, թե՞ փորձ է արվել խրախուսել պրոֆեսիոնալներին կամ շնորհաշատ երիտասարդներին: Կարծում եմ՝ հարցի պատասխանն արդեն իսկ պարզ է: Տպավորություն ունեմ, որ մեր նոր  կառավարությունը խնդիրը փորձում է պրոֆեսիոնալ հարթություն տեղափոխել, հուսանք՝ դրական փոփոխութունները երկար սպասեցնել չեն տա:

Ո°ՆՑ ԵՆՔ ԲԱԺԱԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԻ ՀԵՐՈՍԻ ՀԱՄԱՐ, ԵՐԲ ՆՈՒՅՆ ՊԱՀԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՈՒ ԱՅԼ ՀԵՐՈՍՆԵՐԻ

- Ո՞րն է արվեստագետի տեղը հասարակության մեջ:

- Արվեստագետները մտավորական էլիտայի մի մասն են կազմում, որոնք նորմալ հասարակարգերում հասարակությանն ուղղորդող, առաջնորդող  և կրթող գործառույթ են իրականացնում: Ցավոք սրտի, վերջին տարիներին արվեստագետները պասիվ կեցվածք ունեին  մեր երկրում, իսկ ով էլ, որ որոշակի խնդիրների մասին էր բարձրաձայնում, նրանց ձայնը տեղ չէր հասնում, այսինքն՝ ձայնազուրկ էին: Այսօր իրավիճակ է  փոխվել և  եկել է  այն ժամանակը, երբ  արվեստագետը  ոչ միայն պարտավոր է խնդիրների մասին բարձրաձայնել , այլև դրանք լուծելու տարբերակներ առաջարկել: Քաղակիրթ երկրներում հասարակությանում  առկա խնդիրները  մտավորականության ջանքերով են լուծում ստացել, այնպես որ հիմա ոչ թե բողոքելու, այլ խնդիրները լուծելու ժամանակն է:

- Վերջերս իմացա,որ դուք հանրությանը ներկայացնելու եք մի հետաքրքիր գիտական հետազոտություն կներկայացնեք այն ու արդյոք այն նոր էջ կբացի մեր արդի արվեստի կամ մշակույթի պատմության մեջ:

- Անչափ շնորհակալ եմ հետաքրքրվածության համար: Այո, առաջին անգամ Հայաստանում մասնավոր պատկերասրահներին նվիրված գիտական հետազոտութուն իրականացրեցի, այն << Պատկերասրահ-գալերեաները որպես արդի Հայաստանի մշակույթի նոր դրսևորում>> վերտառությունն ունի: Աշխատանքում ներկայացրել եմ  նորանկախ Հայաստանում ստեղծված պատկերասրահների պատմությունը, դրանց տիպաբանությունը՝ զուգահեռելով հայաստանյան փորձը միջազագայինի հետ: Խոսել եմ գեղարվեստի շուկայի  կառուցվածքից և առանձնահատկություններից, ինչպես նաև արվեստ-հասարակություն առնչություններից: Ինքն աշխատանքը բավականին օգտակար էր ինձ համար, քանի որ այն փորձը և գիտելիքները, որ ձեռք եմ բերել վերջին ամիսների ընթացքում,  անմիջապես կիրառելու եմ պրակտիկայում:

 - Կա մի գաղափար,որի շուրջ միավորվում են մեր մտավորականները,հատկապես նկարիչներն ու արվեստագետները:

- Իմ կարծիքով , միակ բանը, որ կարողացավ համախմբել ոչ միայն արվեստագետներին, այլև ողջ հայ ժողովրդին, դա մեկ տարի առաջ իրականացված համաժողովրդական հեղափոխությունն էր: Կուզենայի, որ մարդիկ առաջնորդվեին   հանրային և պետական շահով, խիստ անձնական շահերով առաջնորդվելու պատճառով է, որ մեր երկիրն անդունդի եզրին  էր հայտնվել: Մարդը միշտ պետք է զարգանա, անձնային աճով զբաղվի և մեծ նպատակներ իր առջև դնի: Ծուլությունը և նախանձությունը դեգրադացիայի են մարդուն տանում, ինչը բերում է նախանձության և չարախոսության: Էնպես որ միշտ առաջ շարժվել է հարկավոր:

- Մի քանի խոսքով խնդրում եմ ներկայացրեք ձեր ցուցասրահի մասին,որքան հաճախակի եք կազմակերպում հանդիպումներ մտավորականների ու նկարիչների հետ:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. երեք մարզեր թաղված են մառախուղի մեջ

- Իմ ցուցասրահը 2016 թվականին է ստեղծվել, որը ժամանակակից և մոդեռն հայ կերպարվեստ է ներկայացնում: Անկեղծ ասած, իր հիմնադրման օրվանից պասիվ գործունեություն է ծավալել, քանի որ տարածքի խնդիր  ուներ: Այսօր այն ժամանակավոր դադարի մեջ է, բայց վիրտուալ է գործում: Եվ առաջիկայում մի շարք ցուցահանդեսային նախագծերով է հանդես գալու:

Գարիկ Ավետիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА