o C     27. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե հայը մոտենար Ալիեւին կողջակիզեին, կխոշտանգեին. ադրբեջանագետ

22.11.2019 16:48 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե հայը մոտենար Ալիեւին կողջակիզեին, կխոշտանգեին. ադրբեջանագետ

Օրերս Իտալիայի հայկական եկեղեցում տեղի ունեցած միջադեպը, իսկ դա այլ կերպ չի կարելի որակել, մեղմ ասած խայտառակություն էր Հայաստանի համար: Հիշեցնենք, որ՝ Ադրբեջանցի բլոգեր ներկայացած տղամարդը հայտնվել է Միլանի հայկական եկեղեցում, որտեղ ընթանալիս է եղել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի հայ համայնքի հետ։ Դահլիճում ներկա ադրբեջանցի բլոգերը մոտեցել է առաջին շարքերին և կոչ արել Հայաստանի վարչապետին «դադարեցնել պատերազմը և վերադարձնել հողերը»։ Նա մեղադրել է Հայաստանին «ադրբեջացի ժողովրդի ցեղասպանության» մեջ։ Ադրբեջանցուն ցանկացել են դուրս հրավիրել, իրարանցում է առաջացել, սակայն վարչապետը խնդրել է թույլ տալ նրան հանգիստ խոսել։ Իր պատասխանում Փաշինյանը հայտարարել է, որ, առաջին հերթին, տեսականորեն և գործնականորեն անհնար է պատկերացնել, որ հայը կարող է մտնել սրահ, որտեղ տեղի է ունենում նման միջոցառում ադրբեջանցիների մասնակցությամբ, և հարց ուղղել Ադրբեջանի նախագահին։

Ադրբեջանահայերը կդիմեն Ազգային ժողովին (Տեսանյութ)

Այս ամենի մասին Iravunk.com-ը կապ հաստատեց ՝ ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ, հասկանալու համար իվերջո ի՞նչ էր սա նշանակում։ Ադրբեջանագետի խոսքով՝ «այս ամենն ուղղակիորեն սադրանք է, սադրանք Ադրբեջանական իշխանության կողմից։ Ադրբեջանը կարելի է հեշտությամբ անվանել տոտալիտար։ Մեր կողմի այսչափ հանդարտ և հանգիստ վերաբերմունքն ուղղակի նրա համար էր, որ աշխարհը տեսնի, որ Հայաստանն իսկապես ժողովրդավար երկիր է և պատրաստ է ցանկացած դեպքում, ցանկացած մեկի հարցերին պատասխանել։ Այնուամենայնիվ որոշակի զգուշավորություն անհրաժեշտ է պահպանել թեկուզ անվտանգության նկատառումներով»: 

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նմանատիպ մի իրավիճակ, երբ հայ ազգի ներկայացուցիչ մոտենա օրինակ ՝ Ադրբեջանի նախագահին, մզկիթ, սակայն վերջինս ևս կցուցաբերի նման հանգիստ վերաբերմունք, ադրբեջանագետը պատասխանեց հետևյալ կերպ՝ «եթե հայը նման բան փորձվի, ուղղակի կվողջակիզվի, կխոշտանգվի, ինչպես ժամանակին է եղել»:։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА