o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դիսոնանս է, երբ մի դահլիճում եմ գտնվում մարդկանց հետ, ովքեր աթեիստ են». Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

23.11.2019 22:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Դիսոնանս է, երբ մի դահլիճում եմ գտնվում մարդկանց հետ, ովքեր աթեիստ են». Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

Հանրապետության հրապարակի մետրոյի շատրվանների մոտ տեղի ունեցած տխրահռչակ «Հուզանք եւ զանգ», այսպես կոչված, ներկայացումից հետո` Երեւանի ավագանին առաջին անգամ նիստ կգումարի նոյեմբերի 26-ին: Հիշեցնենք, որ անհասկանալի ձայներ հանող եւ դիրքեր ընդունող վերոնշյալ «ներկայացման» դերակատարներից մեկն էլ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցն էր: Այսքանից հետո, թե արդյոք առնվազն կոգնիտիվ դիսոնանս չեն զգալու Երեւանի ավագանու անդամները` նիստերի դահլիճում նստելով Խաչունցի հետ միասին, «Իրավունք TV»-ին հետաքրքրվեց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻՑ:

​​​​​​​«Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ բավակա՛ն է». Անահիտ Բախշյան

– Ամենայն հարգանքով, որպես անձ, տիկին Խաչունցի հանդեպ, ընդհանրապես` ինձ համար անհարմար դիսոնանս է, երբ մի դահլիճում եմ գտնվում մարդկանց հետ, ովքեր աթեիստ են: Կոնկրետ չեմ անձնավորում ոչ մեկի, բայց գտնվում եմ դահլիճում մարդկանց հետ, ովքեր աթեիստ են եւ չեն դավանում մեր ազգային արժեքներին, բայց ի՞նչ արած, ստիպված ենք աշխատել` հանուն երեւանցու:

– Պարոն Մանրիկյան, այդուհանդերձ, առաջիկա նիստին հարց չե՞ք բարձրացնելու, թե ի վերջո, ինչպե՞ս ստացվեց, որ քաղաքապետարանը նման ներկայացում ցուցադրելու թույլտվություն է տվել:

– Քաղաքային իշխանությունը ընդունել է քննադատությունը, բայց չեն բարձրաձայնում, քանի որ եղել է իրենց թիմի ներկայացուցիչ: Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ նրանք գրեթե ողջ աշխատակազմով համարեցին, որ այն, ինչ եղել է, չպետք է լիներ: Ուղղակի, էլի եմ կրկնում` ելնելով այն հանգամանքից, որ տիկին Խաչունցն իրենց թիմի ներկայացուցիչ է եւ խմբակցության քարտուղարն է, պահել են, այսպես ասած, քաղաքական եւ թիմային կոռոկտությունը ու չեն արտահայտվել: Ես ավելի քան համոզված եմ այս հարցում, որովհետեւ քաղաքային իշխանության գործադիր կազմում կան բազում հայրենասեր, ազգասեր, մեր արժեքներին, կրոնին դավանող մարդիկ, որոնք մեծ քննադատությամբ են մոտեցել այս խնդրին, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով` չեն բարձրաձայնել: Նորմալ է, իրենց խնդիրն է, ինքս չեմ փորձում մտնել այլ խմբակցության ներքին խոհանոցի մեջ, եւ իմ դրվածքն այնպիսին է, որ այլ խմբակցություններ էլ չմտնեն մեր ներքին խոհանոցի մեջ: Սա իրենց որոշելիքն է, կարեւորը` ժողովուրդը տեսնում է, մնացածը կասի հենց ժողովուրդը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА