o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը. Վահան Բաբայան

23.11.2019 20:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը. Վահան Բաբայան

Ժամանակը ցույց տվեց,որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը:

Շատերը կարծում էին,որ էյֆորիկ դրսևորումները լիարժեք կհերիքեն 3-րդ Նախագահին դուրս մղել քաղաքական դաշտից,բայց սխալվեցին Նախագահը ունի այնքան ծանրակշիռ ներկայություն,որ առանց իր մասնացության և առաջնորդության որևէ այլ անձ չի կարող այսօր հավակնել քաղաքական օլիմպոսում առաջնային դիրք ունենալուն:

ԱԽՔ-ը յոթ երգ գիտի յոթն էլ Սերժ Սարգսյանի մասին. Վահան Բաբայան

Պոպուլիզմին հաջորդելու է պրագմատիզմը և փոշմանած մերժողականները առաջինն են պահանջելու փողոցով իշխանության եկած թիմի հրաժարականը:

Սերժ Սարգսյանի ծանրակշիռ գործոնի հետ հաշվի չնստելը նշանակում է իրականությունից կտրվել,լինել առնվազն անհեռատես:Ամբողջ իշխանական թիմը այսօր ցնցումների մեջ է Նախագահի ելույթից հետո,իսկ դա դեռ սկիզբն է:

Այդ որ՞ մեղադրանքը հաստատվեց,որ մեղադրում էին Սերժ Սարգսյանին,այո զրո մեղադրանք և անամոթաբար շատերը դեռ շարունակում են զրպարտել և կեղծ լուրերով շարունակում են վայրահաչել մի մարդու մասին,ում մեղսագրվող մեղքերից գոնե մեկը ճիշտ դուրս չեկավ:

Այլ տարբերակ չկա պետք է իշխանությունը ընդունի ժամանակին հրապարակներում հնչեցրած իր կեղծ մեղադրանքները Նախագահի վերաբերյալ և հեռանա առանց ցնցումների և կորուստների,ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА