o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ դատարանը բավարարել է Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը. քննարկվելու է նրան ՀՀ–ին հանձնելու հարցը

25.11.2019 11:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
ՌԴ դատարանը բավարարել է Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը. քննարկվելու է նրան ՀՀ–ին հանձնելու հարցը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության դատարանը բավարարել է Լևոն Սարգսյանին (հայտնի է որպես «Ալրաղացի Լյովիկ») 40 օրով կալանավորելու միջնորդությունը, քննարկվելու է նրան ՀՀ-ին հանձնելու հարցը։

«Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:

ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը»,– ասվում է գրառման մեջ:

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը
 

Հիշեցնենք, որ  Ոստիկանության մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Սարգսյանը։

«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը: Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը»,– տեղեկացրել էր Ոստիկանության մամուլ ծառայությունը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА