o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արամ Սարգսյան. Եթե Մանվելի հետ բանտում վատ բան լինի՝ իմ խղճին բեռ կլինի (Տեսանյութ)

25.11.2019 13:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արամ Սարգսյան. Եթե Մանվելի հետ բանտում վատ բան լինի՝ իմ խղճին բեռ կլինի (Տեսանյութ)

Ես ասել եմ՝ ընկերական քեզ ասում եմ, որ եթե իր հետ բանտում որևէ վատ բան լինի դա իմ խղճի վրա բեռ է նստելու։ Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Մանվել Գրիգորյանի կալանավորման հարցը։

Որքան ժամանակ կորոնավիրուսից բուժվածը կարող է վարակել ուրիշներին (Տեսանյութ)

«Ես ասել եմ՝ ընկերական քեզ ասում եմ, որ եթե իր հետ բանտում որևէ վատ բան լինի դա իմ խղճի վրա բեռ է նստելու։ Ես հո չեմ ասել սա արա, կամ սա մի արա, ես ասել եմ, որ ես այսպես եմ համարում, ինքն էլ ասել է, որ ինքն էլ է համարում, որ ինքն էլ չի ուզենա, որ նման բան լինի, ու ինքն էլ է մարդ, որ իր խղճին կլինի։ Դրանից հետո երրորդ անգամ, որ ասել եմ, ասել է՝ քո ասածը եղավ, ես իրեն բաց թողեցի, մի անգամ բաց թողեցի չէ, գնաց տուն, դրանից հետո չգիտեմ արդեն ում հորինածն էր, ինչ սարքածն էր, ինքն էլի շարունակել է հանդիպումներ ունենալ, նույն կերպ կորտեժով ման գալ, նույն կերպ ջղաձգել էջմիածինցիներին։ Ես դրանից հետո Մանվելի հետ խոսել եմ Մանվելն ասում է՝ այդպիսի բան չկա, սուտ են ասում, ես այդպիսի բան չեմ արել, ես ընդհանրապես տնից դուրս չեմ եկել, բայց էնտեղ՝ ուժային համակարգում, ինձ հետո ասացին, որ վարչապետը ճիշտ է ասում՝ ինքը բաց թողելուց հետո զանգել է հարյուրավոր մարդկանց ասել է՝ եկեք դիմավորեք, այս կարգի բաներ և այլն, որոնք էլ պատճառ դարձան, որ մարդիկ Էջմիածնում փողոց դուրս եկան, լարումներ առաջացան», - ասել է Արամ Սարգսյանը։

Վերջինս հավելել է, որ վարչապետի հետ այս թեմայով իր խոսակցությունը չպետք է դիտարկել որպես միջնորդություն, այլ զուտ մարդկային հարաբերությունների տիրույթում։ Արամ Սարգսյանի խոսքով՝ եթե օրենքով կապացուցեն, թող ապացուցեն, բայց Մանվել Գրիգորյանն ունի բանտային պայմանների հետ անհամատեղելի հիվանդություններ և չպետք է լինի նման պայմաններում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА