o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

26 հազար եվրո են պահանջել Նիկոլ Փաշինյանի բուժման համար. հոգեբուժական կենտրոնից պատասխանել են Hraparak.am

25.11.2019 20:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
26 հազար եվրո են պահանջել Նիկոլ Փաշինյանի բուժման համար. հոգեբուժական կենտրոնից պատասխանել են Hraparak.am

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ, այժմ հասարակական-քաղաքական գործունեություն ծավալող Մարինա Խաչատրյանը ստացել է պատասխանը Գերմանիայի հոգեբուժական կլինիկաներից մեկից։ Հիշեցնենք՝ նա դիմել էր այդ կլինիկա` խնդրելով տրամադրել հոգեկան հիվանդությունների կապակցությամբ հետազոտությունների ու բուժման կուրսի տևողությունն ու արժեքը։

Սիրով կնվիրեմ բոլորիդ․ Նիկոլ Փաշինյան. Լուսանկար

Մարինա Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը պատասխանները ստացել է հեռախոսազանգի միջոցով․ «Իրենք հեռախոսով պատասխանել են, կոնկրետ գումար են նշել եւ ես հաշիվ եմ բացել այդ գումարն հավաքելու համար։ Ովքեր գումարը փոխանցելու են, նրանց անունները հրապարակվելու են, այսինքն՝ անանուն փոխանցումներ չեն ընդունվելու։ Խոսքը գնում է 26 հազար եվրոյի մասին»։

Հարցին՝ գումարը հավաքվելու դեպքում ո՞ւմ է փոխանցելու, պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանին, հատուկ կմոտենամ իրեն, կասեմ՝ էսպիսի գործընթաց է եղել։ Ես վստահ եմ, որ ինքը հետեւում է։  Իրեն կառաջարկվի, որ ինքը գնա, հետազոտություն անցկացվի, անհրաժեշտության դեպքում՝ բուժում ստանա։ Մենք այս պահին չունենք ախտորոշում»։

Մարինա Խաչատրյանը նշեց՝ դիմելիս ինքը չի ասել, որ խոսք է գնում ՀՀ վարչապետի մասին․ «Ես չեմ ասել Հայաստանի վարչապետի մասին է, որովհետեւ ինչ տարբերություն՝ քաղաքացին մնում է քաղաքացի։ 

Նշենք, որ Մարինա Խաչատրյանը հարցման մեջ որպես կլինիկական ախտանիշներ նշել էր․
- հետապնդման զառանցանք` օտարերկրյա գործակալների և դավադիր ուժերի տեսքով
- տեսիլքներ` սևազգեստ մարդկանց տեսքով
- քնկոտություն
- ստելու մոլուցք
- աղքատների աչքի առաջ անհագ ուտելու և նկարահանվելու մոլուցք
- գումարներ մսխելու մոլուցք
- շրջափակման մոլուցք
- ցույցեր անելու մոլուցք
- անհատականության դիսոցիատիվ խանգարում (անձի երկվություն)` իրեն Մոնթե, Չե Գևարա, Պապ թագավոր, ժողովուրդ, գերագույն գլխավոր հրամանատար ներկայացնելու ձևով
- երկբևեռ աֆեկտիվ խանգարում` էյֆորիայի և դիսֆորիայի նոպաների, մարդկանց պատերին տալու, ասֆալտին փռելու, ծնոտը ջարդելու ձևով
- անիմաստ ծիծաղի և զայրույթի նոպաներ
- մարդկանց գլխի ներսը առանց հատուկ հետազոտությունների տեսնելու պնդում (տեսնում է աղքատություն)
- պերսևերացիաներ` բառի, նախադասության, շարժման, գործողության համառ և աննպատակ կրկնություն՝ գիտակցված կամ չգիտակցված
- հատվածական մտածողություն` ֆիլմերը միայն հատվածներով ընկալելու ձևով
- հիշողության կորուստ` սեփական բառերը, պնդումները, քննադատությունները մոռանալու ձևով
- ընկալումների փսիխոսենսոր խանգարումներ` պղծություններ քարոզողին ավանդապաշտ ընտանիքի մայր անվանելու ձևով
- «տարածքային ագնոզիա»` Կովկասի մասին պատկերացումների աղավաղմամբ (թեև սա կարող է լինել պարզապես անգրագիտության նշան)։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА