o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հորդորում է մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից

25.11.2019 22:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵԿ-ը հորդորում է մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված, ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի` ՀՀ ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարացվելու, և ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն չեն մատուցելու: Տվյալ տարածքում դեռևս գտնվող ավտոմեքենաների տերերին ՊԵԿ-ը հորդորում է շուտափույթ իրականացնել դրանց մաքսային ձևակերպումը և դուրս բերել մաքսային հսկողության տարածքից: Հակառակ պարագայում տարածքի վարձակալության ժամկետի ավարտից հետո մաքսային մարմինները որևէ կերպ չեն երաշխավորում բաց թողումից հետո այդ տարածքում մնացած ավտոմեքենաների պահպանությունը: Իսկ մաքսային հսկողության ենթակա ավտոմեքենաները կտեղափոխվեն մաքսային հսկողության այլ՝ գործող տարածք:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՍՏՈՒԳԵԼ ՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Գյումրի քաղաքում տեղակայված Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում ձևակերպման համար ավտոմեքենաներ փոխադրող կազմակերպություններին ՊԵԿ-ը կոչ է անում կենտրոնում կայանած ավտոմեքենաների տերերին հորդորել՝ շուտափույթ ավարտել դրանց մաքսային ձևակերպումները և դուրս բերել մաքսային հսկողության գոտու տարածքից, քանի որ հակառակ պարագայում կենտրոնում կայանած ավտոմեքենաների կողմից զբաղեցված տարածքի մեծացմանը զուգահեռ խնդիրներ են ստեղծվելու նոր ժամանող ավտոմեքենաների տեղավորման, այդ թվում՝ ավտոկրող տրեյլերների ու բեռնարկղերի բեռնաթափման համար: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА