o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունները աչք են փակում Ալեքսանյանի կեղծարարության վրա, որի պատճառով այլ երկրից զգուշացումների է երկիրն արժանանում. 168.am

26.11.2019 11:29 ՔԱՂԱՔԱԿԱՆ
 Իշխանությունները աչք են փակում Ալեքսանյանի կեղծարարության վրա, որի պատճառով այլ երկրից զգուշացումների է երկիրն արժանանում. 168.am

Նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շարունակում է նախկինի պես օղիներ կեղծել, և, չգիտես ինչու, ճկուն գործարարի իրավախախտումներն օրվա իշխանությունը չի նկատում։ Այս մասին գրում է 168.am–ը։ 

Իշխանությունները ցանկանում են ունենալ սեփական սահմանադրական դատարան.Իշխան Սաղաթելյան

«Ավելին, խոշոր գործարարի իրավախախտ գործունեությունը հեղափոխությունից հետո այն ծավալի ու չափերի է հասել, որ ՌԴ Կառավարությունը ՀՀ կառավարության դեմ բողոք է ներկայացրել։ Մասնավորապես, օգոստոսին ՌԴ Ներքին գործերի նախարարությունը դիմել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ պահանջելով Հայաստանում դադարեցնել հանրահայտ ընկերությանը պատկանող «ПЯТЬ ОЗЕР» և «БЕЛАЯ БЕРЕЗКА» ապրանքային նշաններով օղիների արտադրությունը: Իսկ դրանք, 168․am-ին հասած տվյալներով, նույնպես արտադրվում են Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի կողմից»,– գրում է կայքը:

Ըստ հոդվածի հեղինակի՝ նախկին օլիգարխ, ներկայումս խոշոր գործարարի համբավ վայելող Ալեքսանյանը շարունակում է կեղծել հանրահայտ բրենդային օղիները և ստանալ գերշահույթներ, ինչը, սակայն, ոչ վարչապետ Փաշինյանին, ոչ էլ փոխվարչապետ Ավինյանին չեն խանգարում վերջինիս հետ ջերմ հարաբերություններ ունենալ։

«Ինչ խոսք, հասկանալի է, որ Փաշինյանի կառավարությունը կախված է Ալեքսանյանի փողերից, չէ՞ որ նախկինում իր կողմից բազմապիսի իրավախախտումների մեջ մեղադրվող օլիգարխն այսօր իր՝ Փաշինյանի հորդորով ներդրում է անում տնտեսության մեջ, բացում է նոր աշխատատեղեր, անձամբ Փաշինյանն այցելում է, և հեռուստատեսությամբ ցույց են տալիս, թե տնտեսությունը «ծաղկում» է, վճարում է որոշակիորեն ավելի շատ հարկեր, քան նախկինում։ Թերևս, նաև սա է պատճառը, որ ներկայիս իշխանությունները աչք են փակում Ալեքսանյանի կեղծարարության վրա, որի պատճառով այլ երկրից զգուշացումների է երկիրն արժանանում»,– ասվում է հոդվածում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА