o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոնարհվում եմ Գոհար Վարդանյանի լուսավոր հիշատակի առջև. Սերժ Սարգսյան

26.11.2019 14:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խոնարհվում եմ Գոհար Վարդանյանի լուսավոր հիշատակի առջև. Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ.

«Խոր ցավով տեղեկացա լեգենդար հետախույզ, հայ ժողովրդի արժանի զավակ Գոհար Վարդանյանի մահվան մասին:

«Ես մեկնելու եմ Արցախ եւ սատարելու եմ Արցախի հերոս գեներալին». Դավիթ Մկրտչյան

Կյանքից հեռացավ իր գործին անմնացորդ նվիրված, մարդկային բարձր նկարագրի տեր անհատականություն, ում անցած ճանապարհը, կատարած սխրանքները, մասնագիտական կարողությունները, հիրավի, ոգեշնչման և հայրենասիրության դասեր են սերունդների համար, իսկ պատմության մեջ նրա դերն ու վաստակը` արժանի խոնարհումի:

Ես և տիկին Ռիտան ամենաջերմ ու լուսավոր հիշողություններն ունենք իմաստուն և համեստ հայուհու` Գոհար Վարդանյանի և նրա երջանկահիշատակ ամուսնու ու զինակցի, լեգենդար հերոս Գևորգ Վարդանյանի հետ մեր բազմաթիվ հանդիպումներից և անկեղծորեն ցավում ենք այս մեծ կորստի համար: Ցավակցում և զորակցություն եմ հայտնում Գոհար Վարդանյանի հարազատներին, մերձավորներին, ընկերներին:

Ողջ կյանքի ընթացքում Վարդանյանների լեգենդար ընտանիքը մշտապես կապ է պահպանել Հայաստանի հետ, ապրել հարազատ ժողովրդի ուրախություններով և հոգսերով, պատերազմի դժվարին տարիներին եղել է անկախ Հայաստանի կողքին, աջակցել անգնահատելի մասնագիտական խորհուրդներով:

Խոնարհվում եմ Գոհար Վարդանյանի լուսավոր հիշատակի առջև և աղոթում նրա ազնիվ հոգու հանգստության համար»,- ասված է ցավակցական ուղերձում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА