o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկ Մարությանը հերքեց՝ Սամվել Ալեքսանյանը մեքենա չի նվիրել Երևանին, սակայն նվիրողների անուններն էլ չհիշեց

26.11.2019 15:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայկ Մարությանը հերքեց՝ Սամվել Ալեքսանյանը մեքենա չի նվիրել Երևանին, սակայն նվիրողների անուններն էլ չհիշեց

Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին մեքենա չի նվիրել, ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

9 երեխա ուզում է Իսրայելից վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում. Արմեն Աշոտյան

«Անդրադառնալով այս թեմային՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին, այն անձանց, ովքեր նվիրատվություն կամ բարեգործություն են անում Երևան համայնքի համար։ Սա շատ կարևոր գործընթաց է, Երևանն, իհարկե, ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք, շատ ավելի շատ են, քան հերիքացնում է մեր բյուջեն։ Ուստի մեզ պետք է Հայաստանում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օգնությունը։ Մենք շատ ուրախ ենք, որ կան այդպիսի մարդիկ», - ասաց Հայկ Մարությանը։

Լրագրողների պնդմանը, որ հրապարակի նվիրատվություն կատարած անձանց անունները, Հայկ Մարությանն արձագանքեց.

«Անկեղծ եմ ասում, չեմ հիշում այդ կազմակերպությունների անունները և այս պահին չեմ կարող նշել նաև անհատների անունները, որովհետև այդ առումով ինձ համար կարևոր և ոչ կարևոր չկա, ինձ համար բոլորը կարևոր են»։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «Կամազ»-ներ են նվիրել։ Մասնավորապես, Խաժակյանը նշել էր, որ «Կամազ»-ների մի մասը նվեր է ստացվել խոշոր գործարար, սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА