o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԻԼԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾԸ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ»

26.11.2019 21:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՄԻԼԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾԸ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ»

«Երկրորդ անգամ նման բան տեղի ունեցավ, երբ ադրբեջանցին հանդիպեց ՀՀ վարչապետին. առաջին անգամ մի ադրբեջանցի վարչապետին գրիչ նվիրեց, երկրորդ դեպքն էլ սա էր, երբ Միլանի հայկական եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ,- ասում է ռազմական, հասարակական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:- Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստակամ չլիներ հանդիպելու եւ երկխոսելու ադրբեջանցի բլոգերի հետ, ապա այդ հանդիպումը չէր կարող կայանալ... սա մեկ եւ երկրորդը` ի՞նչ մեսիջ էր տրվում այդ հանդիպմամբ, կարծում եմ` մտածելու տեղիք տվող հարցեր են սրանք»:

«Եթե այս կարգի ավանակ ենք, ուրեմն այսպես լկտիաբար էլ պետք է մեզ խաբեն»

Նրա խոսքով` այնպես է ստացվում, որ կարողանում են հասնել վարչապետի մոտ, կարողանում են հարցեր տալ, որով վարչապետը ցանկանում է ասել, թե ինքը ժողովրդավար էԸստ Գեւորգյանի` եկեղեցու կատարվածը բեմադրություն էր: Նա կարծում է, որ  վարչապետի անվտանգություն ապահովողները բավականին փորձառու են, ուստի նրանց կողքով դժվար թե ինչ-որ մեկը կարողանար անցնել եւ մոտենալ վարչապետին. «Սա է պատճառը, որ ես այդ ամենը չեմ համարում միջադեպ, այլ` բեմադրված ինչ-որ քայլ: Այդ երբվանի՞ց է թուրքը դարձել հրեշտակ, նա միշտ էլ նույնն է մնացել: Հիմա ինչո՞ւ է առաջնագծում համեմատաբար անդորր, եւ ինչո՞ւ է թշնամին առաջնագիծն այդպես ամրապնդում»,- հավելեց Գեւորգ Գեւորգյանը:

Փաշինյանին քննադատած երիտասարդին հեռացրել են աշխատանքից և հրավիրել ոստիկանություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА