o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչ-որ մարդիկ ուզում են պակասեցնել հայի տեսակը». Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)

26.11.2019 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Ինչ-որ մարդիկ ուզում են պակասեցնել հայի տեսակը». Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)

Վերջերս էկրաններ բարձրացավ իրական փաստերի հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում է դերսան ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Ըստ նրա` «Իմ խաչը» երկար սպասված ֆիլմ էր, քանի որ նախ ներկայացնում է 1991-1992 թվականներին ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած ու ազատագրական պայքար մղած հայ մարդու հերոսական սխրանքների մասին: Սարգսի հետ «Իրավունքի» զրույցը ծավալվեց այսօր մշակույթում տիրող անհասկանալի երեւույթների, հայի կորչող տեսակի եւ առաջիկա գեղարվեստական ֆիլմերում իր մասնակցության մասին:

​​​​​​​Ամբիցիաների բավարարումը ուղարկեք երկրորդ պլան. Սարգիս Օհանջանյան

 

«Իմ խաչը» ֆիլմի համար մեծ հպարտություն ապրեցի, որովհետեւ այն կապված է մեր մտածողության, մեր տղերքի, մեր երկու հայկական պետությունների` Արցախի ու Հայաստանի հետ: Ֆիլմը դիտելիս յուրաքանչյուր կադր փորձել եմ վերապրել ու հասկացել եմ, որ բավականին լավ գործ ենք արել: Ֆիլմը այն հերոսների մասին է, ովքեր առաջամարտիկներն էին 1988-ի կարեւոր շարժման, իսկ այդ ամենը եվրոպացու աչքերով էր ներկայացված, մի մարդու, որը կապ չուներ հայի տեսակի հետ, ուղղակի եկել ու ընկել էր պատերազմի հորձանուտի մեջ եւ վերլուծում էր, որն է ճիշտ եւ որն է սխալ, ինչից է սկսել այս ամենը, եւ գնահատում, արժեք է տալիս ադրբեջանցու արած քայլերի ու հայի մեծ սրտի, հոգատարության, ներողամտության հետ: Ֆիլմում կա անսահման սեր, հայ կնոջ վրեժխնդրություն, հայ տղամարդու ուժ ու հպարտություն:

«Նիկոլը ծրագրում է Արցախում եւս իրականացնել գունավոր հեղափոխություն»

- Մի խոսքով, հայի տեսակն է ներկայացված, այն, ինչն այսօր մեր իրականության մեջ պակասում է:

- Չեմ ուզում միանշանակ ասել, թե պակասում է, գուցե ինչ-որ մարդիկ ուզում են պակասեցնել հայի տեսակը, բայց դա չի լինելու, որովհետեւ այն մեր գենետիկան է, մենք  այդպես ծնվում ենք ու, փառք Աստծո, որ դա մեր միջից չի վերանում:

Երեկոյան պոեզիա. Շնչեմ քեզ. Սարգիս Գոքորյան

- Սարգիս, որքան գիտեմ շուտով Ձեր դստեր` Յանայի հետ, նոր ֆիլմում եք նկարահանվելու:

- Այո, գարնանը մեծ էկրան կբարձրանա «Վերադարձ» ֆիլմը, որը պատմում է Սփյուռքում, ավելի կոնկրետ` Սիրիայում բնակվող հայերի, նրանց խնդիրների ու դժվարությունների մասին: Այնտեղ տեղի ունեցող արհավիրքների, պատերազմների, քաղաքական թոհուբոհների մեջ տուժած մեր հայրենակիցներից մի ընտանիքի մասին է, որն իր երջանկությունը վերագտնում է Հայաստանում եւ օդանավակայանը կապում է Սփյուռքում ապրող մի քանի այլ հայերի: Հիմքն էլ հենց այն է, որ ի վերջո Հայաստանն է մեր տունը, Հայաստանն է մեր վերքերը բուժելու, կարող ենք ապաքինվել ու լիարժեք զգալ: Հետաքրքիր ֆիլմ է ստացվել, որտեղ ես մարմնավորում եմ հենց սիրիահայի կերպարը, իսկ աղջիկս էլ իմ դուստրն է խաղում ֆիլմում: Երեւի թե Հայաստանում սփյուռքահայերի մասին պատմող առաջին նկարահանված ֆիլմն է, որովհետեւ Սփյուռքում ապրող մեր հայերը այն դժվար, ցուրտ ու մութ տարիներին շատ բան են արել Հայաստանում ապրող հայերի համար: Դրա համար շատ պիտի լինեին նման ֆիլմեր, որտեղ առաջին պլան կմղեն նրանց գթասրտությունը, կատարած աշխատանքը, որ Հայաստանը զարգանա ու դժվարություններին կարողանա դիմակայել:

Կոչ եմ անում ձեր ձայնը տալ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին. Սարգիս Ավետիսյան

 

«ՄԵՐ ՄԻԱԿ ԲՐԵՆԴԸ ՄՇԱԿՈՒՅԹՆ Է, ԹՈՂ ԶԲԱՂՎԵՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»

- «Հայֆիլմ» կինոստուդիան ժամանակի ընթացքում քիչ-քիչ կորցրեց իր թողած ժառանգությունը, մի մասն ասում է, որ «Հայֆիլմը» մեռել է, մյուս մասն էլ` նախաձեռնել է «Հայֆիլմ վերածնունդ», ի վերջո, լինելով «Հայֆիլմ» կինոստուդիայի շրջանավարտ, ինչ եք կարծում, «Հայֆիլմը» կվերակնգնվի, թե այն արդեն անցյալում է:

​​​​​​​Անակնկալ՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներին

- Ինչպե՞ս կարող է անցյալում լինել հայ բառով սկսվող ինչ-որ մի բան ու  հատկապես, եթե ֆիլմի մասին է խոսքը: Կարծում եմ` պետական մեծ աջակցություն պիտի ստանա «Հայֆիլմը»` գովազդով ու ներդրումային ծրագրերով, եւ պետությունը շատ բարձր մակարդակով հետաքրքրություններ ստեղծի, որ բիզնեսմենները կարողանան գալ ու այստեղ ներդրում անեն: Շատ հեշտ կարելի է դրան հասնել, որովհետեւ վերջին 5-6 տարիներին զգում եմ, որ հոսք կա, Ռուսաստանից գալիս են Հայաստանում են ֆիլմեր նկարահանում, որովհետեւ այստեղ աշխատուժը էժան է, կես գնով կարելի է ստանալ արտադրանք: Ինչո՞ւ չօգտագործել հնարավորությունը, չկազմել մի ծրագիր, որով հետաքրքիր կդարձնեն կինոարտադրողների մուտքը դեպի Հայաստան: Սա ոչ ես, ոչ էլ դուք պետք է անենք, այլ սա պետական մակարդակի հարց է: Եթե, իհարկե, դեռ չեն փոխել այն կարծիքը, որ Հայաստանը մշակութային երկիր է, պիտի դրան ուշադրություն դարձնեն, ֆիլմարտադրությունն էլ ամենամեծ մշակույթներից մեկն է: Մեր միակ բրենդը մշակույթն է, թող զբաղվեն բարձր մակարդակով, եթե ոչ, ուրեմն թող փոխեն ու դարձնեն գյուղատնտեսական երկիր:

Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Մաթեուշ Օտրեբան՝  երևանյան «Գեղարվեստական տպագրության 2-րդ միջազգային բիենալեի» մասին

«ԵՍ ԷԼ ԵՄ ԴԵՄ ՇԱՏ ԲԱՆԵՐԻ, ՈՐ ԱՅՍՕՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ»

Գուցե դրա համար է, որ այսօր նույնիսկ չունենք Մշակույթի նախարարություն, փոխարենը ունենք միահամուռ` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

Քանի՞ նախարարություն էր մեկտեղված:

- Չորսը:

- Գիտեք, դժվար է այսքանի մասին հոգ տանելը, ես մի փոքրիկ ընկերություն ունեմ, հազիվ եմ տակից դուրս գալիս: Համենայնդեպս, պիտի շատ մեծ ուշադրություն դարձնեն մշակույթին, որովհետեւ զբոսաշրջությունը ապահովում է մշակույթը, մեզ ներկայացնումմեր հոգին լցնում է մշակույթը, որը արտացոլում է մեր մարդ տեսակը: Չեմ ուզում խորանալ ու ծեծված հարցերին պատասխանել, ես էլ եմ դեմ շատ բաների, որ այսօր կատարվում են` «Հայոց լեզվի», «Հայոց պատմության», «Հայոց եկեղեցու պատմության», զինպատրաստվածության շուրջ: Սրանք այն թեմաներն են, որոնք հիմա պիտի ավելի ակտիվացնեին, ոչ թե ավելի պասիվացնեն: Ինչ է նշանակում` դուք որոշեք, կուզեք «Հայոց լեզուն» սովորել, թե` ոչ, դուք որոշեքով չէ, պարտադիր է, ու վերջ: Ուրիշ բան, որ բարեփոխումներ անեք: Բաներ կան, որ չպիտի թողնես բարձիթողի ու ասես` կուզե՞ս: Իհարկե, չի ուզի երեխան, նա ինչ է հասկանում, նրա համար ավելի լավ կլինի ընկերուհու հետ բառում անցկացնի ժամանակը, քան` գա «Հայոց լեզվի» դասին: Բաներ կան, որ պիտի պարտադրվի, մանավանդ վերացող, քիչ, փոքր, պայթյունավտանգ տարածաշրջանում ապրող երկրները պարտավոր են ուս ուսի տված հարցեր լուծելՇատ դեպքերում լսում եմ, որ ասում են, թե եվրոպական մոտեցումներ... Ամեն անգամ Եվրոպա գնալուց, հասկանում եմ, որ կապ չունի Ալյասկայում ապրես, թե` Եվրոպայում, կամ Ամերիկայում, թե` Ռուսաստանում, պիտի մարդ լինես: Ամենամեծ արժեքը մարդու տեսակն է, մարդասիրությունն է, ու մարդ մնալն է: Ամենաեվրոպական երկրներից մեկը համարվում է Ֆրանսիան, վերջերս ընկերներով Ֆրանսիայից հյուր ունեինք, 7 օր մնացել էր Հայաստանում, տղաները տարել էին Գառնի, Գեղարդ, ուտել- խմել, ջան-ջիգյար ասել, մամաները հաց էին դրել ֆրանսիացու առաջ, եւ նստած հաց ենք ուտում ու մի հարյուր անգամ իր կենացը խմեցինք, մեկ էլ գլուխը դրեց ընկերոջս ոտքերին ու երեխայի պես լաց էր լինում, ասում էր` ողջ կյանքում իմ մայրն այսքան մարդասիրություն, սրտացավություն ինձ չի սովորեցրել, այսքան ջերմություն չի տվել, որքան Հայաստանում ես տեսա ձեզնից: Բա էլ ի՞նչ եվրոպա:

«ԵՍ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՍԱ ԱՐՀԵՍՏԱԾԻՆ ՎԻՐՈՒՍ Է»

- Ըստ Ձեզ, ինչի համար է այս ամենն արվում:

- Կարող եմ պնդել, որ շատ հարցերում մենք Եվրոպային կարող ենք սովորեցնել, ու Եվրոպան կերազեր մեզ նման արժեքներ ունենար: Կարող է մեծամտություն հնչի ասածս, բայց եթե մենք չգովենք, մեզ ոչ ոք չի գովի: Բայց համոզված եմ` նախանձելով են շատ բաներ ուզում փոխել այս երկրում, որ իրենք չեն կարող հետ բերել իրենց երկրում այն արժեքները, որ մենք այսօր ունենք ու վաղը պարտավոր ենք պահել: Ատում են նման ամուր երկրներին, որոնք ունեն իրենց սեփականը ու ամեն ինչ անում են, որ քանդեն, որովհետեւ հենց` «սատանա կա քաղաքում...», հենց այդ սատանան մտցնում են նախանձից, որ շատ կարեւոր ու սկզբունքային հարցերում մենք մարդ ենք, իրենք` ոչ:

Կոնստանտին Օրբելյանը ճանաչվել է լավագույն գեղարվեստական ղեկավար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

«ԳՈՒՑԵ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՆ, ՔԱՆ ԱԶԳԱՅԻՆՆ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆԸ»

Սարգիս, մշակույթում  այս ընթացքում անհասկանալի բաներ են տեղի ունենում, տարօրինակ ներկայացումներ են ֆինանսավորվում պետական միջոցներով...

- Ինչպես շատ մտավորականներ, ես էլ չեմ հասկանում այս ամենը, Դուք հասկանո՞ւմ եք այն ինչ ներկայացում էր, կամ Փարաջանովի հետ համեմատությունը... չի կարելի...

- Իսկ ինչո՞ւ այսքան մանրացանք, չէ՞ որ մշակույթում ունեինք ավելի բարձր արժեքներ:

«Ինչ հեղափոխություն էլ լինի, եթե չկա մշակույթ, ոչնչի չենք կարող հասնել». Նաիրի Գրիգորյան (տեսանյութ)

- 20-րդ դարում շռնդալից հաջողություններ ունեցանք մշակույթի բնագավառում, բայց ինչպես ասում են` բնությունը հանգստանում է, թարմացնել է պետք: Պետք է ինչ-որ բան լինի, որ ըմբոստանան, ու նոր հանճարներ ծնվեն: Թող մի քիչ բնությունը հանգստանա, ցավոք, դա համընկել է մեր ժամանակաշրջանի հետ: Բայց այսպես չի մնա, մեր գենը շատ ուժեղ է, մեզ ոչ ոք չի կարող պառակտել երբեք

​​​​​​​«Պարոն վարչապետ, վերանայեք, կանգնել եմ փաստի առաջ, ախր իմ ամբողջ կյանքը դրել եմ այս գործի մեջ…»

- Ձեզ ինչո՞ւ խաղացանկային թատրոններում չենք տեսնում, չե՞ք սիրում թատրոնը:

- Ես թատրոնը հարգում եմ, թատրոնին պիտի ժամանակ հատկացնես, չես կարող գնալ ու մատների արանքով նայել, ասել` գիտես, ինձ 2 հոգի ավել են ճանաչում, իրավունքներս ավելի բարձր են, քան մյուս դերասանինը: Չնայած, վերջերս նախաձեռնեցի «Անմահների երկիրը» ներկայացումը, որը ես ֆինանսավորեցի եւ փորձեցի խաղալ, բայց, ցավոք, հիմա  չենք խաղում, որովհետեւ նման գործերը, որոնք շահույթ չեն հետապնդում, որոնք ազգային են ու ունեն դաստիարակելու կետեր, պիտի ֆինանսավորվի պետության կողմից, կամ գոնե գովազդային հարցով օգնի համապատասխան կառույցը... Դե հիմա  գուցե այդ տարօրինակ ներկայացումներն ավելի լավն են, քան ազգայինն ու դաստիարակչականը:

Հայտնի են «Գեղարվեստական տպագրության 2-րդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի մրցանակակիրները

 

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА