o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չեմ կարծում, որ Փաշինյանը պետք է իր ժողովրդից թաքցնի իր առողջական վիճակը. Մարինա Խաչատրյան

26.11.2019 17:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Չեմ կարծում, որ Փաշինյանը պետք է իր ժողովրդից թաքցնի իր առողջական վիճակը. Մարինա Խաչատրյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք՝«Առողջ Հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել էր հետևյալ գրառումը .

«Հարգելի՛ հայրենակիցներ, լրագրողներ, արդեն ստացել եմ Ֆրայբուրգի Համալսարանական Կլինիկայի (Universitäts Klinikum Freiburg) պատասխանն այն մասին, որ իրենց կլինիկայում հոգեկան առողջության խնդիրների կասկածով ուղեգրվող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի հետազոտման և անհրաժեշտության դեպքում բուժման արժեքը կկազմի 60.000 Եվրո։

Փաշինյանը սկսեց արցախյան խաղաքարտերը բացել

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը շատ զգայուն է Հայաստանի պետական բյուջեի նկատմամբ, իրեն երբեք թույլ չի տվել որևէ չարաշահում (ոչ մի ինքնաթիռ ու զրահապատ մեքենա), անմիտ վատնումներ, ողջ գումարն ուղղել է աղքատ և սոված բնակչության կարիքները հոգալու ուղղությամբ, որի արդյունքում Հայաստանում կտրուկ նվազել են սովածների ու արտագաղթողների թիվը, - Հաշվի առնելով, որ նա մինչ օրս չի կարողացել փակել իր լվացքի մեքենայի վարկը, ապրում է միայն պետական աշխատավարձով և հանդիսանում է բազմազավակ հայր,

- Հաշվի առնելով, որ նա մեր երկիրը որպես առաջին դեմք ներկայացնում է տարբեր միջազգային հարթակներում, առանց վախենալու ու ջերմորեն շփվում է Հայաստանի թշնամի, բազմաթիվ հայ երեխաներ մորթած ու բռնաբարած ազերիների հետ

- Հաշվի առնելով, որ նա իր զորությամբ անցել է Հիսուսին և իրեն հռչակել ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Կոչ եմ անում ֆինանսապես օգնել Ն. Փաշինյանին` Ֆրայբուրգի էլիտար Հոգեբուժական Կլինիկայում իր հոգեկան առողջական վիճակը հետազոտելու, վերջնական ախտորոշումը պարզելու և արդյունավետ բուժում ստանալու համար։

Iravunk.com-ը հարց ուղղեց Մարինա Խաչատրյանին, որոշ հանգամանքներ պարզելու համար։ Վեջինիս խոսքով՝ դրամահավաք է սկսվել Նիկոլ Փաշինյանի համար։ Նա նշում է, որ ինքը հաշվեհամար է բացել և անձամբ փոխանցել հազար դրամ։ «Պետք է անհապաղ նրան օգնել, եթե նա պետբյուջեից խնայում է, ապա մենք ազգովի պետք է օգնենք նրան,մ մեզանից շատ բան չի գնում։

- Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը գումարի առկայության դեպքում կհամաձայնի անցնել հետազոտության:

- Եթե թաքցնելու ոչինչ չունի, ապա ինչու՞մն է խնդիրը, կարծում եմ կհամաձայնի։ Նա ասում էր, որ այսուհետ ժողովուրդն է որոշողը Հայաստանում, դե հիմա, եթե ժողովուրդը ցանկություն հայտնի, որ ինքը հետազոտության անցնի հոգեբուժական կլինիկայում, ապա ինչ ժողովուրդը որոշեց, դա էլ անելու է։ Ես չեմ կարծում, որ ինքը պետք է իր ժողովրդից թաքցնի իր առողջական վիճակը, այն ժողովրից, որն իրեն ձայն է տվել։ Եթե լուծվի ֆինանսական հարցն, ապա ես պատրաստ եմ բանակցությունների գնալ բժիշկների հետ։ Ես նույնիսկ ասել եմ, որ ոչինչ գաղտնի չի արվելու։ Բոլոր այն մարդկանց անուններն, ովքեր կցանկանան օգնել Փաշինյանինՙ կհրապարակվի։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА