o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ Թումանյանը սպանեց Գիքորին. Նարեկ Մալյան

26.11.2019 18:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ Թումանյանը սպանեց Գիքորին. Նարեկ Մալյան

Ինչու՞ Թումանյանը սպանեց Գիքորին: Իհարկե բոլորս հուզվել ենք Թումանյանի Գիքորի ճակատագրին ծանոթանալով: Գիքորի մահը համարում ենք կյանքի ամենամեծ անարդարություններից մեկը, բայց ավելի հասուն տարիքում աչքի անցկացնելով այս ստեղծագործությունը տեսանելի է դառնում նոր երևույթներ որոնց մասին նախկինում չէինք մտածել: Զուտ եկեք պատկերացնենք ի՞նչ կլիներ, եթե Գիքորը ապրեր... ու ապրեր մեր օրերում:
Հիվանդությունից ապաքինվելուց հետո Գիքորը կփոխվեր` Վասոն կդառնար նրա մտերիմ ընկերը, նրա օգնությամբ Գիքորը կստանար բարձրագույն կրթություն, ինչ-որ ծրագրով անպայման բնակարան «կկպցներ» Ծարավ Աղբյուրի փողոցում (այդ շենքերում հիմա էլ բազմաթիվ գիքորներ են ապրում) և վերջնականապես կլուծեր իր քաղաքում ապրելու հարցը, կկապվեր Բազազ Արտեմի աղջիկներից մեկի հետ, սկոլիոզով կազատվեր բանակի ծառայությունից, անդադար կխոսեր կոռուպցիայից, հարմար կտեղավորվեր իշխանությունների գրպանում: «Էստի համեցեք» կանչելու տաղանդը կդարձներ քաղաքական կարգախոս ու կդառնար իշխանական պատգամավոր, հոտնկայս կծափահարեր վարչապետի ելույթներին, կփորձեր վարդավառին խալի լվանալու փող դուրս գրել պետությունից ու գրպանը դնել, 3 միլիոն դրամ կքերեր հարկատուներից մետրոյում ապուշություն բեմադրելու պատրվակով, գործարարներին ամբողջ սրտով կատեր, որովհետև նրանց մեջ կտեսներ Արտեմին...
Ձեր կարծիքով ի՞նչ ապագա կունենար Գիքորը, խնդրում եմ մեկնաբանության մեջ տեղադրեք ձեր տարբերակը:
Ըստ իս, հանճարեղ Թումանյանը ժամանակին կանխեց այս իրադարձությունները:

Ձոն անինքնասեր-անսրբություն վիժվածքներին. Նարեկ Սամսոնյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА