o C     26. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարությանը «մուռը» հանում էր ձեռքի գրիչից (տեսանյութ)

26.11.2019 22:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մարությանը «մուռը» հանում էր ձեռքի գրիչից (տեսանյութ)

Երեկ տեղի ունեցած Երեւանի ավագանու նիստում հարց ու պատասխանի ժամանակ Երեւանի կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար ՀՌԻՓՍԻՄԵ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ անձամբ հետաքրքրվեց, թե որն է  քաղաքապետ Հայկ Մարությանի տեսակետը աղմկահարույց ներկայացման մասինԲայց, պարզվեց, որ քաղաքապետը ո՛չ տեսել է, ոչ էլ` լսել, բայց մոտավորապես գիտի, թե ինչ է տեղի ունեցել:

Նիկոլ Փաշինյանին Կապանում դիմավորել են վարչապետի աթոռն ազատելու կոչերով (տեսանյութ)

«Պարոն քաղաքապետ, վերջերս Երեւանում «հետաքրքիր» եւ «օրիգինալ» միջոցառում կազմակերպվեց, եւ որեւէ տեսակետ կամ կարծիք ձեզնից չեմ լսել, քանի որ դուք արձակուրդում էիք»,- ասաց Հ. Առաքելյանն ու հստակեցրեց, թե ինչու է ավագանու նիստում հիշատակում այդ հարցը. «Կարծում եմ` այս թեմային մենք կարող ենք նաեւ անդրադառնալ այսօրվա նիստի ընթացքում, քանի որ այդ, կնոջ մարմնի ազատագրում նման ենթատեքստով, բայց «Հուզանք ու զանգ» վերնագրով այդ միջոցառմանը մասնակցում էր նաեւ իմ հարգարժան գործընկերից մեկը` Հասմիկ Խաչունցը, որը ձեր քաղաքական բլոկի, այս պահին դե ֆակտո պատասխանատուն է, եւ առաջին դեմքն է: Ցանկալի է իմանալ, առհասարակ, ձեր վերաբերմունքը այս ամենին, քանի որ ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչների մոտ նույնպես առաջացան տարակուսանքներ: Դուք ինչպես եք արձագանքել կոնկրետ ձեր ֆրակցիայի քաղաքական գործչի, լիդերի մասնակցությամբ այս մշակութային միջոցառմանը, եւ համապատասխանո՞ւմ են իրականութանը այն փաստերը, որ միառժամանակ ներքին հրահանգ է տրվել Հասմիկ Խաչունցին, որպեսզի եթերներում չերեւա, որ մի փոքր մոռանան իրեն»:

Մարդիկ մահանում են փողոցում. Չինաստանում «ռեզերվացիա» են կառուցում կորոնավիրուսով վարակվածների համար (տեսանյութ)

Հ. Առաքելյանի հարցերի տարափի ողջ ընթացքում Հայկ Մարությանն իր նյարդային ու լարված պահվածքը փորձում էր կոծկել ու արդյունքում «մուռը» հանում էր ձեռքի գրիչից, որը հազիվ էր դիմակայում, որ չկոտրվեր, քանի որ Մարությանը գրիչի կափարիչը լարված մեկ հանում էր, մեկ դնում տեղը, հետո` գրիչի միջուկն էր պտտում... Այնքան, մինչեւ եկավ հնչեցրած հարցին իր պատասխանելու հերթը եւ, պարզվեց, որ Մարությանը հարցը լավ չի հասկացել. «Նախ, չգիտեմ` ինչի մասին է խոսքը, այսինքն` մոտավորապես գիտեմ` ինչ է եղել, բայց չեմ տեսել, ուստի` գնահատականներ չեմ կարող տալ: Իսկ մեր ֆրակցիայի ղեկավարը` տիկին Խաչունցը չէ, այլ Սուրեն Էյրամջյանն է»,- փորձեց հակադարձել Հ. Մարությանը, ապա հավելեց. «Իսկ այդ հրահանգի մասին, ես չգիտեմ նման հրահանգի մասին»: Այստեղ արդեն զարմանքով Հ. Առաքելյանը հարցրեց. «Պարոն քաղաքապետ, Դուք իսկապե՞ս չեք տեսել որեւէ տեսագրություն»,- եւ չուշացավ քաղաքապետի պատասխանը.«Ոչ, ես էդպիսի տեսանյութեր նայելու ժամանակ չունեմ»: Ինչեւէ, Հ. Առաքելյանը համառորեն կրկնեց. «Պարոն քաղաքապետ, Դուք չպատասխանեցիք իմ հարցին»,- այստեղ Հ. Մարությանը փորձեց իրավիճակից դուրս գալու համար գործի դնել դերասանական ունակությունները. «Ձեր հարցը ո՞րն էր, խնդրում եմ կրկնեք», սակայն կրկնության դեպքում էլ, հարցն այդպես էլ չունեցավ բովանդակ պատասխան. «Ասում եմ` չեմ տեսել, չեմ կարող գնահատական տալ»:

Հուսով եմ՝ սպայի պատիվը թույլ չի տա ԱԱԾ նախկին տնօրենին, որ ինքն այդ ամբողջի մասին լռի. ՍԴ նախագահ. (Տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА