o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչով է զբաղված Գեւորգ Կոստանյանը ՌԴ-ում եւ երբ կվերադառնա «Ժողովուրդ»

27.11.2019 09:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչով է զբաղված Գեւորգ Կոստանյանը ՌԴ-ում եւ երբ կվերադառնա «Ժողովուրդ»

«Մինչ Հատուկ քննչական ծառայությունը հանրությանն իրազեկում է, որ որոշում է կայացվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավել, եւ նրան 48 ժամ ժամանակ է տրվել՝ ներկայանալու համար, տեղեկացանք, որ Կոստանյանն այս օրերին մասնակցում է միջազգային կոնֆերանսի: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում է Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի եւ Մոսկվայի պետական համալսարանի Լոմոնոսովի անվան իրավաբանական ֆակուլտետի կողմից կազմակերպված 20-րդ միջազգային կոնֆերանսին եւ այդ միջազգային կոնֆերանսին Հայաստանից միակ ներկայացուցիչը հենց ինքն է՝ հրավեր ստանալով այդ կառույցների պրոֆեսորներից:

«Ժողովուրդ»․ 12 տարի անց. «Մարտի 1-ի» գլխավոր հարցերը մնում են անպատասխան

Մեր տեղեկություններով, այդ կոնֆերանսն անցկացվելու է նոյեմբերի 26-29-ը: Բացի այդ, Կոստանյանն այս տարվա մայիսից Մոսկվայում դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում: Հայաստանում նրան հրապարակավ ներկայացնում են որպես հանցագործ:

Բայց ո՞րն է նրա մեղավորությունը. ըստ մեղադրանքի` նա հանձնարարություն է տվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ կապված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի քննության հետ: Ու թեեւ ե՛ւ Ալիկ Սարգսյանը, ե՛ւ Կոստանյանը հերքում են, որ նման հանձնարարականներ են եղել, այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրված է, եւ Կոստանյանը պետք է ներկայանա ՀՔԾ: Իսկ 48 ժամվա հաշվարկը սկսվել է նոյեմբերի 25-ից»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА