o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժամանակ». Արթուր Վանեցյանը կուսակցություն կբացի. Ով է նրան ֆինանսավորելու, և ում հետ է նա բանակցում

27.11.2019 12:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ժամանակ». Արթուր Վանեցյանը կուսակցություն կբացի. Ով է նրան ֆինանսավորելու, և ում հետ է նա բանակցում

«Այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հստակ քաղաքական նկրտումներ ունի, թերևս արդեն բոլորի համար պարզ է։ Ուրվագծվում է նաև առաջիկայում նոր քաղաքական կուսակցության հեռանկարը վերջինիս մասնակցությամբ։

Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է անվանական զենք ստանալու մասին լուրը․ «Ժողովուրդ»

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Վանեցյանը կուսակցություն է բացում Սամվել Կարապետյանի հետ, ասել է թե՝ նրա ֆինանսավորմամբ։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վանեցյանն այս օրերին ակտիվ բանակցություններ է վարում նաև «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի հետ, ով ևս վերջին շրջանում արևմտամետից սահուն անցում է կատարել դեպի ռուսական կողմնորոշում։ Ի դեպ, ուշագրավ է, որ և՛ Արթուր Վանեցյանը, և՛ Արթուր Ղազինյանը Հայաստանում երթևեկում են ռուսական համարանիշների ավտոմեքենաներով»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА