o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չի բացառվում, որ ՍԴ դատավորներից որևէ մեկը չօգտվի վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորությունից. Մակունց

27.11.2019 17:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Չի բացառվում, որ ՍԴ դատավորներից որևէ մեկը չօգտվի վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորությունից. Մակունց

ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծն ուղղված չէ ՍԴ-ում ստեղված ճգնաժամը լուծելուն, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Կենսաթոշակի, նպաստի համար հնարավոր է դիմել նաև առցանց

«Նպատակը ոչ թե ճգնաժամը լուծելն է, այլ քայլեր ձեռնարկել այդ վստահությունը վերակագանելու և առողջացման գործընթացին նպաստելու ուղղությամբ», - ասաց նա:

Մակունցը նկատեց, որ նախագիծը քննարկվել է միջազգային գործընկերների հետ ու առաջարկվել է նաև այդ տարբերակը:

Թե որքանով դատավորները կօգտվեն այս հնարավորությունից՝ Մակուցը դժվարանում է կանխատեսել.

«Չի բացառվում, որ որևէ մեկը չօգտվի դրանից, բայց կարծում եմ, որ սա այն անհրաժեշտ քայլերից է, որը պետք է ձեռնարկել», - ավելացրեց Մակունցը:

Հիշեցնենք ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Սահմանադրական դատարանի մասին» և հարակից օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը, որոնցով առաջարկում է  յանքի կոչել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսված՝ Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը:

Նախագծերով առաջարկվում է ՍԴ դատավորների համար վաղ կենսաթոշակի անցնելու նոր ժամանակավոր մոդել, որը հիմնված է կամավոր սկզբունքի վրա:

Նախագիծը ենթադրում է՝ ՍԴ դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակող  դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Լուսանկարը aysor.am

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА