o C     07. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹԱՎՇՅԱ ՌԵԿԵՏԻ» ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

30.11.2019 21:45 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԹԱՎՇՅԱ ՌԵԿԵՏԻ»  ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սորոսականի համարում ունեցող նախարար Արսեն Թորոսյանը ակտիվ հակազգային, հակաքրիստոնեական քարոզով զբաղվելուց` դիահրկիզարանները «PR» մի նոր ձեւ դարձնելուց հետո, հիմա էլ որոշել է նոր «բարձունքներ» նվաճել աշխատավոր ժողովրդի հաշվին: Մասնավորապես՝ նախաձեռնում է 2022թ. ներդնել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգ:

ՈՎ ԿՇԱՀԻ ԿԱՄ ԿԿՈՐՑՆԻ ԱՅՍ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Նախագիծը, ի դեպ, շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ` առողջության հարկ, չափն էլ` 6 տոկոս: Այսինքն` յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձի 6 տոկոսը պետք է վճարի առողջապահության հարկ, եւ չգիտես էլ, թե առաջացող հսկայական գումարներն ովքեր են լափելու: Ի՞նչ հիմքերով է նման նախագիծ դրել շրջանառության մեջ ՔՊ-ական նախարարը, փորձեցինք պարզել նրա մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից, ում հետ կապվել մեզ ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց: Նա, սովորության համաձայն, մեր բազմաթիվ զանգերը անպատասխան թողեց: Չնայած` դա կարելի է հասկանալ: Ի վերջո, այս հարկատեսակի հետ կապված, կարելի է նկատել, որ առողջապահության ապահովագրությունը, իրոք, շատ երկրներում է ընդունված: Բայց միայն թե հիմնականում ո՛չ հարկի եւ ո՛չ էլ պարտադրանքի տեսքով: Ընդ որում, խոսքը ապահովված երկրների մասին է, որտեղ բնակչության բացարձակ մեծամասնությունը կարող է աշխատավարձի 6 տոկոսը սեփական առողջության համար հետագայում օգտագործելու շռայլությանը գնալ: Բայց ահա Հայաստանում պատկերը, ինչ խոսք, միանգամայն այլ է: Տեսեք, խոսքը մի երկրի մասին է, որտեղ բնակչության մեծ մասի համար աշխատավարձ ասվածը հազիվ հիմնականում՝ սննդին, ապա՝ կոմունալ եւ նման հրատապ հարցերին է հերիքում: Այն էլ՝ ոչ լիարժեք, շատերը կարող են ամսվա վերջին կիսաքաղցած մնալ: Ճիշտ է, մեր «հեղափոխական» չինովնիկությունը մի գլուխ հավաստիացնում է, թե աշխատավարձերի շեշտակի բարձրացումներ է արել, սակայն իրենց իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մասնավորապես այս տարվա ընթացքում՝ անցած տարվա համեմատ միջին աշխատավարձերն ավելացել են 5.9 տոկոսով: Մյուս կողմից, համոզում են նաեւ, թե գնաճը շատ փոքր է: Բայց բերենք մեկ պարզագույն օրինակ. նույն տիպի եւ քաշի հացը, որն անցած տարվա այս ժամանակները վաճառվում էր 220-240 դրամով, հիմա արդեն՝ 280-300 (պատրաստ ենք ցանկացած չինովնիկի եւ վիճակագրի ասածն ապացուցել): Այսինքն, ունենք 20 տոկոսից ավել թանկացում: Չնայած, ամեն մի քաղաքացի էլ շատ լավ կարող է պատմել, թե որ ապրանքը (հատկապես՝ առաջին անհրաժեշտության) մեկ տարի առաջ որքան արժեր եւ հիմա՝ որքան: Այնպես որ, այդ համեմատաբար փոքր գնաճով լավ կանեն, որ զահլա չտանեն. ամեն մեկը սեփական գրպանի վրա է զգումՍա ներկայիս իրավիճակն է: Իսկ ահա գալիք տարի, ինչպես հայաստանյան բյուջեի նախագիծն է ցույց տալիս, էլի որեւէ տանելի տնտեսական դինամիկայի չպետք է սպասել: Այն էլ, եթե խոստացածներն անեն, ինչը եւս խիստ կասկածելի է: Այսինքն, ունենք սոցիալական վիճակի փաստացի վատթարացում, որը եթե անգամ չխորանա, ներկայիս ծանր մակարդակը գալիք տարի կպահպանվի: Եվ այս վիճակում մարդկանց եկամուտների 6 տոկոսն էլ ուզում են պոկել, թե ինչ-որ ապահովագրություն ենք անում: Նաեւ հասկանում են, որ նման թալանը կամավորության սկզբունքով ոչ մի դեպքում չի աշխատի. ո՞վ իր ունեցածը ինքնակամ կտա ինչ-որ նախարարի, թե առ, կեր, բարի ախորժակ: Եվ ահա մտածում են՝ պետական մասշտաբի այդ թալանին օրենքի, այսինքն՝ պարտադրանքի տեսք տալ: Կարող են, թուղթն էլ է իրենց ձեռքը, գրիչն էլ: Միայն թե դա արդեն օրենք չի լինի, այլ՝ պետական մակարդակի «ռեկետ»: Ու այս վիճակում ի՞նչ ասի առողջապահության նախարարի խոսնակըՉնայած, մեծ հարց է, սույն նախարարը մինչեւ այս օրենքի համար նախատեսված ժամկետը՝ 2022թ.-ին կլինի՞ իր պաշտոնին, որ կարողանա այդ «ռեկետը» առաջ տանելՄենք փորձեցինք վերոհիշյալ նախագծի վերաբերյալ կարծիք ստանալ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանից, ով  հրաժարվեց որեւէ բան առհասարակ առողջապահության ոլորտի վերաբերյալ խոսելուց՝ նշելով միայն. «Շատ եմ հարգում Ձեր լրատվամիջոցը, բայց որոշել եմ առհասարակ չխոսել ներկայիս առողջապահության խնդիրների ու առհասարակ... Ախր ի՞նչ խոսես...»:

«ՄԵՌԵԼԱՅԻՆ» ԹԱՎՇՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

Հասկացանք, պարո՛ն Մկրտչյան, իրոք, ի՞նչ կարելի է ասել ներկայիս համատարած կլոունադային:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА