o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երեխաներս պետք է սովորեն ոսկե կանոնը՝ մարդկանց հետ շփումը՝ առանց համակարգիչների, գաջեթների. դա շատ կարևոր է». Ալլա Պուգաչովան ռուսական Առաջին ալիքին հարցազրույց է տվել

30.11.2019 14:40 ՄՇԱԿՈՒՅԹ
«Երեխաներս պետք է սովորեն ոսկե կանոնը՝ մարդկանց հետ շփումը՝ առանց համակարգիչների, գաջեթների. դա շատ կարևոր է». Ալլա Պուգաչովան ռուսական Առաջին ալիքին հարցազրույց է տվել

Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան իր՝ «Հենց այդ համերգը» ֆիլմի պրեմիերային ընդառաջ ռուսական Առաջին ալիքին հարցազրույց է տվել: Հարցազրույցի ժամանակ Ալլա Բորիսովնան խոսել է ոչ միայն իր ստեղծագործական կյանքի, այլ նաև իր ընտանիքի մասին:

Ինչու Խրիմյան Հայրիկը չէր սիրում փոքրահասակ մարդկանց. Այսօր Խրիմյան Հայրիկը դարձավ 200 տարեկան

Պուգաչովան շատ հազվադեպ է հարցազրույցներ տալիս: Այդ պատճառով Առաջին ալիքի «Վրեմյա» լրատվական հաղորդման եթերում նրա հարցազրույցին երկրպագուներն անհամբերությամբ են սպասել:

Հարցազրույցի ժամանակ հեռուստահաղորդավար Բորիս Կլեյմենովը և Ալլա Պուգաչովան քննարկել են երգչուհու՝ ապրիլին կայացած հոբելյանական շոուն և երգչուհու նոր՝ «Հենց այդ համերգը» ֆիլմը, որը շուտով կինոթատրոններում կհայտնվի: Պրիմադոննան խոստովանել է, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքներում համերգային շրջագայությունից, ինչի պատճառը երգչուհու առողջական վիճակն է:

«Հենց այդ պատճառով էլ որոշեցի ստեղծել ֆիլմը: Արևմուտքում այս ձևաչափը բավականին տարածված է: Մեր երկրում այդ գործում առաջամարտիկը ես եմ. այդ պատճառով շատ էինք անհանգստանում՝ ինչպես կստացվեր ամեն ինչ»,- ասել է Պուգաչովան:

Հատկանշական է, որ ֆիլմում շատ քիչ հին հիթեր կան. դրանց թիվը չորսն է:

«Ես ընտրել եմ երգեր, որոնք ինձ ուղարկում են. այնպիսի երգեր, որոնք համապատասխանում են իմ ներկայիս եսին կամ շոշափում են այն խնդիրները, որոնք ինձ անհանգստացնում են»,- նշել է Պուգաչովան:

Հարցազրույցում պրիմադոննան չէր կարող չանդրադառնալ երեխաներին՝ Լիզային և Գարիին: Ալլա Բորիսովնան հեռուստադիտողի հետ կիսվել է դաստիարակության մի քանի գաղտնիքով: Օրինակ՝ երգչուհին հայտնել է, որ երեխաները չունեն համակարգիչ և հեռախոս:

«Նրանց համար դեռ վաղ է դրսից տեղեկատվություն ստանալ: Նրանք այդ տեղեկատվությունը պետք է ընտանիքում ստանան: Երեխայի դաստիարակությունը հենց այդ ուղղվածությունը պետք է ունենա: Նրանք հաջորդ տարվանից դպրոց կհաճախեն: Եթե այնտեղ համակարգիչներ լինեն, նրանք այսպես, թե այնպես կսովորեն դրան տիրապետել: Դա ժամանակից շուտ չի կարելի անել»,- ասել է Բորիսովնան:

Պուգաչովան նշել է, որ հարցն այն չէ, որ նա վախենում է համացանցի կործանարար ազդեցությունից:

«Երեխաներս պետք է այժմ սովորեն ոսկե կանոնը՝ մարդկանց հետ շփումը՝ առանց համակարգիչների, գաջեթների. դա շատ կարևոր է: Այդ պատճառով երեկոյան նրանք իրար նամակ են գրում և դրանք փոխանցում միմյանց»,- ասել է պրիմադոննան: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА