o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրավիրված երաժիշտներին վճարելու համար ԿԳՄՍՆ-ին չեն էլ դիմել (տեսանյութ)

30.11.2019 16:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հրավիրված երաժիշտներին վճարելու համար ԿԳՄՍՆ-ին չեն էլ դիմել (տեսանյութ)

Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ, կայացավ «Ճանապարհ տաղանդներին» համերգային ծրագիրը, որտեղ մասնակցում էին Երեւանի Ալ. Սպենդիարյանի, Սայաթ-Նովայի, Տիգրան Չուխաջյանի եւ Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցների սաները: Պրոֆեսիոնալ երաժիշտների հետ համատեղ ելույթը թերեւս լուրջ քննություն է յուրաքանչյուր երաժշտական դպրոցի սանի համար, ուստի՝ կազմակերպիչներն իրենց առաջ նպատակ են դրել, որպեսզի շարունակական բնույթ կրող նման համերգներով բացահայտեն մեր ժամանակի երիտասարդ տաղանդներին:

Խեցգետինների համար օրը կսկսվի հաճելի իրադարձությունից կամ հանգստացնող կայունությունից. Օրվա աստղագուշակ

«Իրավունքի» հետ զրույցում Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն ՖԵԼԻՔՍ ԲԱԲՈՒՐՅԱՆԸ վստահեցրեց, որ նման ձեւաչափով համերգներ դեռ էլի կլինեն՝ շեշտելով, որ իրենց համար սկզբունքային է երեխաների համար հարթակ տրամադրելը:

«Սերտ համագործակցում ենք երաժշտական դպրոցների տնօրենների հետ, համատեղ ենք կազմում ծրագիրը, ընտրում ժամանակահատվածը, որպեսզի երաժշտական դպրոցների երեխաների համար քննական շրջան չլինի: Մտադիր ենք ոչ թե սահմանափակվել մեկ համերգով, այլ՝ մի քանի, որպեսզի կարողանանք հնարավորինս շատ երաժշտական դպրոցներ ներգրավվել, քանի որ բոլոր դպրոցներում էլ կան տաղանդավոր երեխաներ, որոնք հանրությանը ներկայացնելու, եւ պրոֆեսիոնալ նվագախմբի հետ հանդես գալու կարիք ունեն»,- ասաց նվագախմբի տնօրենն ու անդրադառնալով համերգային ծրագրի ընտրությանը՝ հստակեցրեց. «Քանի որ մեր նվագախումբը կամերային է, այս պարագայում ծրագիրն ընտրում ենք այնպիսին, որը հարմար է նվագել կամերային նվագախմբի համար եւ որով երեխաները կա՛մ հանդես են գալու արտերկրում, կա՛մ նախապատրաստվում են քննությունների, կա՛մ էլ այդ գործը ներառված է իրենց ծրագրում: Այս պարագայում, փորձում ենք աջակցել այս երեխաներին: Կարծում եմ` հաջորդ համերգն էլ տեղի կունենա Կամերային երաժշտության տանը, սակայն արդեն ամռանը»:

Վարչախմբի գրոհայինների խառնաժողովը «Հաղթանակ» զբոսայգում (Տեսանյութ)

Ի դեպ, ողջ համերգի ընթացքում դիրիժորական վահանակի մոտ մաեստրո ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆՆ էր: «Իրավունքը» հետաքրքրվեց, թե Կ. Դուրգարյանի հետ համատե՞ղ է կազմակերպվում համերգները, Ֆ. Բաբուրյանը պարզաբանեց. «Ստացվել է այնպես, որ վերջին երկու համերգներին մաեստրո Դուրգարյանն է լինում դիրիժորական վահանակի մոտ, եթե հաջորդ տարի էլ մեզ հաջողվի համագործակցություն ունենալ նրա հետ եւ եթե ստացվի, որ նա հունիսին Հայաստանում լինի, ուրախ կլինենք նորից իր հետ համագործակցել, որովհետեւ նա էլ շատ է սիրում երեխաների հետ աշխատանքը ու նաեւ մեծ ջանք է ներդնում այս նախագծի կայացման համար: Այո, վերջին շրջանում դասական համերգների համար ունկնդիր գտնելը մի փոքր բարդացել է, բայց հույս ունենք, որ երիտասարդ սերնդին ներգրավվելով` իրենց հասակակիցներին այստեղ բերելով, կսովորեցնենք նաեւ դահլիճ հաճախել, տոմս գնել, լուռ նստել համերգի ժամանակ, այսինքն՝ այդ համերգ գնալու մշակույթ ձեւավորել»:

Բաջանաղին հիշեցնեմ, որ նա ի պաշտոնե պետք է զսպի «Գազպրոմ Արմենիա»-ի՝ գազի գինը շարքային սպառողի համար թանկացնելու նկրտումները

Թեպետ նվագախմբի տնօրենը չհերքեց «Իրավունքի» այն դիտարկումը, թե վերջին շրջանում դասական երաժշտության ու համերգների նկատմամբ հետաքրքրությունը մարել է, սակայն այս համերգին հարցը լուծված էր համերգին մասնակից երաժշտական դպրոցների սաների  ծնողների, հարազատների ու դպրոցների ուսուցչական կազմի միջոցով: Դահլիճում ներկաները հիացած էին փոքրիկ տաղանդների կատարումներով ու ափսոսանքով, մի քիչ էլ բարկացած փաստում էին, որ այսօր պետությունը ֆինանսավորում է այլասերված ֆիլմերի, ներկայացումների համար, սակայն այս անմեղ ու տաղանդավոր փոքրիկների համար գումար չունի: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչի մասին է խոսքը, վերջիններս իրենց «սիրտը բացեցին» մեր առաջ՝ ասելով, որ այս համերգն իրականացնելու համար կազմակերպիչները ստիպված են եղել մասնակից յուրաքանչյուր երեխայի (տասը սան) ծնողից 20.000- ական դրամներ հավաքել:

Գազի համար 30 դոլար ավելի շատ է ծախսվելու, բայց դա չի նշանակում, որ գազի սակագինը կբարձրանա 30 դոլարով. Գարեգին Բաղրամյան

«Այս համերգի համար նվագախմբում կան հրավիրված երաժիշտներ, այդ գումարը ոչ թե մեզ` կազմակերպիչներիս համար է, այլ` այդ հրավիրված երաժիշտներին վճարելու»,Իրավունքի» հետ զրույցում ասաց նվագախմբի տնօրենն ու  շտապեց տեղեկացնել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն անգամ չեն էլ դիմել աջակցության համար. «Հատուկ այս համերգի համար նույնիսկ չենք էլ դիմել, մենք մեր ռեսուրսով ու նվագախմբի միջոցով ենք իրականացնում այս համերգները: Բայց, մեծ փառատոն կազմակերպելու համար, համոզված եմ, որ նախարարության աջակցությունը շատ օգտակար կլինի ու հուսով եմ, որ կօգնեն»:

«Մեր կյանքը». Նազենի Հովհաննիսյանն ասմունքում է (տեսանյութ)

Ցավոք, տնօրենի հույսերը գուցեեւ մնան այդպես էլ «չփարատված»: Շեշտենք, որ ԿԳՄՍ նախարարաությունն առանձնապես շահագրգռված չէ դասական ու ընդհանրապես նորմալ արվեստի համար գումար տրամադրել, քանի որ հաշվի առնելով վերջին շրջանում վերոնշյալ նախարարության կողմից ֆինանսական եւ բարոյական աջակցություն ստացած նախագծերն՝ ակնհայտ է, որ որքան ավանդականից շեղված ու այլասերված լինեն այդ նախագծերն, այնքան դրանց համար անսահմանափակ գումարներ կգտնվեն:

Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել ոստիկանի կատարած գրառման համար

Իսկ տաղանդավոր փոքրիկ երաժիշտների կատարումներից հատվածներ դիտե՛ք տեսանյութում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА