o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թող հաշմանդամության ամսական 25 հազար 500 դրամ թոշակով ապրեն մի ամիս նոր կհասկանան

02.12.2019 14:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թող հաշմանդամության ամսական 25 հազար 500 դրամ թոշակով ապրեն մի ամիս նոր կհասկանան

«Այն պաշտոնյան, որը որպես հաշմանդամության նվազագույն թոշակ նշանակել է ամսական 25 հազար 500 դրամ, թող այդ գումարով մի ամիս ապրի և կհասկանա, թե որն է հաշմանդամություն ունեցող անձի ամենացավոտ խնդիրը»։

Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն

Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամության համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսօր ասաց «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը: Նա նշեց, որ հաշմանդամ մարդիկ այսօր բազմաթիվ խնդիրներ ունեն, ու թեև խոսվում է որոշակի առաջընթացի մասին, ըստ բանախոսի՝ ամենակարևորն այն է, որ փոփոխություններն իրական լինեն, որպեսզի հաշմանդամ մարդն իր վրա զգա այդ փոփոխությունները:

Ալավերդյանն առանձնացրեց հաշմանդամության կարգի նշանակման հետ կապված խնդիրը և նշեց, որ այսօր արդեն կա համապատասխան օրենսդրական նախագիծ, և ինքը հուսով է, որ դրանով հարցը լուծում կստանա: Նա նաեւ նշեց, որ այդ հարցում «զգուշավոր լավատես» է, իսկ ինչու՞ զգուշավոր, որովհետև փորձը ցույց է տալիս, որ նախկինում էլ եղել են և կան օրենքներ, սակայն չեն կիրառվում:

Բանախոսը որպես հաշմանդամների առաջնային խնդիրներ նշեց նաև զբաղվածության հարցը, վերականգնողական կենտրոնների տրամադրած ծառայությունների որակը և այլն: Նա ասաց. «Խոսվում է բարեփոխումների մասին, բայց ինձ համար կարևորն այն է, որ հաշմանդամություն ունեցող մարդը զգա, որ կա աջակցութուն պետության կողմից»:

Iravunk.com-ը զրուցեց Արմեն Ալավերդյանի հետ, որոշ հանգամանքներ պարզելու նպատակով։

- Պարոն Ալավերդյան,ասում են երկրում իրավիճակ է փոխվել, դուք որևէ դրական փոփոխություն նկատե՞լ եք, դրական տեղաշարժ՝ ուղղված հաշմանդամներին։

- Հաշմանդամության պատասխանատուն մեր երկրում «Աշխատանքի և սոցիալական հարցերի» նախարարությունն է ,որի հետ է մեր աշխատանքն ու համագործակցությունը։ Ասեմ հետևյալը՝ բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք միայն գովաբանում են նախարարին, վարչապետին, նախագահին և գովաբանելուց զատ ոչինչ չեն անում, ինձ համար ՀԿ չեն։ ՀԿ-ի իմաստը դժգոհ լինելն է։

- Դուք տեսնո՞ւմ եք դրական տեղաշարժ։

- Ես հաշմանդամների նկատմամբ առայժմ դրական որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Ես տեսնում եմ որոշակի նախագծեր սեղանի վրա, սակայն ես ուզում եմ դրա արդյունքները տեսնել։ Իսկ հիմա ես չեմ տեսնում կյանքի փոփոխություններ։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА