o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պյանիչ․ «Երկար տարիներ է, ինչ Ռոնալդուն լավագույնն է աշխարհում»

03.12.2019 22:51 ՍՊՈՐՏ
Պյանիչ․ «Երկար տարիներ է, ինչ Ռոնալդուն լավագույնն է աշխարհում»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարծիք է հայտնել՝ ինչու իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի գտնվել «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությանը: Պորտուգալացին քվեարկության արդյունքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

«Ռեալում» կան շատ լավ խաղացողներ, բայց Ռոնալդուն տարբերություն էր ստեղծում».Մեսսի

«Ռոնալդուն սովոր չէ չհաղթելուն: Կարող եմ ասել, որ երկար տարիներ է, ինչ նա լավագույնն է աշխարհում:

Կրիշտիանուն չափազանց մեծ բարձունքների է հասել իր կարիերայում և ֆուտբոլում»,- բոսնիացի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն երեկ կայացած մեկ այլ մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի՝ 2018/19թթ․ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

«Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ այդ մրցանակին արժանանալով իր կարիերայում արդեն 6-րդ անգամ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА