o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է երգիչ Արմեն Գեւորգյանը

04.12.2019 14:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մահացել է երգիչ Արմեն Գեւորգյանը

Այսօր, 56 տարեկանում, կյանքից հեռացել է երգիչ, երաժիշտ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: Վերջին երեք օրերին երաժիշտը գտնվում էր Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար:

Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել

Արմեն Գեւորգյանը ծնվել է Գյումրիում: Ավարտել է տեղի ռուսական դպրոցը, այնուհետև մեկ տարի սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում: Վերադարձել է Երևան և ընդունվել «Հայհամերգի» էստրադային արվեստի ստուդիա: Աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում ստեղծման օրից մինչև 1994թ.: Մոսկվայում դասավանդել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, միաժամանակ` Ժամանակակից արվեստի ինստիտուտում: 2004թ. վերադարձել է Երևան և մինչև 2011թ. դասավանդել է Հայաստանի էստրադային-ջազային արվեստի պետական քոլեջում: 2009-11թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Վերջին տարիներին նաեւ դասավանդում էր Երեւանի մշակույթի պետական քոլեջում:

2011թվականից մինչեւ 2018թվականից եղել է Ոստիկանության մշակույթի կենտրոնի պետը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА