o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի ամենաբարձր գագաթները նվաճած հայ լեռնագնացը նոր ռեկորդի է պատրաստվում

04.12.2019 16:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աշխարհի ամենաբարձր գագաթները նվաճած հայ լեռնագնացը նոր ռեկորդի է պատրաստվում

Աշխարհի ամենաբարձր գագաթները նվաճած` մարսելաբնակ հայ լեռնագնաց ԱՐԱ ԽԱՉԱԴՈՒՐՅԱՆԸ, որը 2018 թվականին խաղաղության վազք-մարաթոնով Մարսելից հասել էր Հայաստան` հաղթահարելով մոտ 5000 կմ տարածություն, կրկին նոր ռեկորդի է պատրաստվում:

«Մեզանից հեռացավ Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեծն վարպետը». Ջոնաթան Լաքոտը Պատրիկ Դեւեջյանի մասին

«Հաջորդ շաբաթ բարձրանալու եմ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը` Ակոնկագուա լեռը, որը գտնվում է 6962 մետր բարձրության վրա: Հուսամ դեկտեմբերի 24-ին կլինեմ գագաթին եւ վերադարձս դեպի Ֆրանսիա նախատեսված է 2020 թվականի հունվարի սկզբին: Դրա համար ինձնից կպահանջվի 25 օր»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց հայազգի լեռնագնացն ու շտապեց տեղեկացնել, որ դրանով չի սահմանափակվելու, քանի որ իր առաջ նոր հաղթահարելու դժվարություններ է սահմանել. «Այդ բարձրությունն էլ հաղթահարելուց հետո արդեն 2020 թվականի հունվարից մինչեւ հունիսն ընկած ժամանակահատվածում պիտի պատրաստվեմ նոր ռեկորդի` Մարսելից պիտի թիավարեմ մինչեւ Լիբանան: Ի նշան այն բանի, որ Լիբանանն իմ ծննդավայրն է, իսկ Ֆրանսիան` ինձ ընդունեց, Մարսելը` որդեգրեց»:

7 հրատապ առաջարկ կառավարությանը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից

Ի դեպ, բոլորովին վերջերս, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հրավերով, Ա. Խաչադուրյանը Հայաստանում էր հայ դպրոցականների եւ  երիտասարդների հետ իր ունեցած փորձի փոխանակմամբ կիսվելու նպատակով: Նա 15-օրյա այցի ընթացքում մի քանի դպրոցներում դեռահասների ու երիտասարդների հետ հանդիպումներ է ունեցել, որի ժամանակ, ինչպես ինքն է ասում, ոգեւորել է նրանց իր օրինակով, որպեսզի կյանքում իրենց առջեւ դնեն նպատակ եւ այն անպայման իրագործեն. «Հաջողվեց հանդիպել հայաստանյան դպրոցահասակ երեխաների ու երիտասարդների հետ: Ինձ համար ամենակարեւոր կետը երիտասարդությունն է, անընդհատ մտածում եմ, թե ինչպես կարող եմ նրանց ոգեւորել, որ չծխեն, չխմեն ու հասնեն իրենց նպատակին կամ եթե նպատակ ունեն, օգնեմ` հասնել դրան: Այստեղ ուսուցիչներն ասում են, թե աշակերտները սովորելու, աշխատելու «հավես» չունեն, բայց նրանց հետ զրուցելով, բացատրեցի, որ առանց աշխատանքի չեք հասնի ոչ մի արդյունքի: Իմ բուն նպատակն էր, որ հայաստանյան դպրոցների երեխաներին ոգեւորեմ, որ ձգտեն իրենց առաջ դրված նպատակներին հասնելու համար: Նրանց ասեմ` երազեք, սիրեք, համարձակ եղեք եւ կհասնեք ձեր երազին: Աշխարհի Image may contain: 4 people, people standingամենաբարձր գագաթը` Էվերեստը, մագլցելն ինձ համար մարտահրավեր չէր, այ, կհասնեմ իմ բուն նպատակին, երբ կարողանամ մի քանի երիտասարդի ոգեւորել, որպեսզի հասնեն իրենց նպատակին, որ տասը տարի անց, երբ հանդիպենք, ասեն, թե իմ զրույցներն իրենց ոգեշնչել ու նպաստել են իրենց նպատակին հասնելու համար: Ընդհանրապես, Մարսելից Հայաստան իմ վազքն էլ ինձ համար սկզբունք էր, որ երիտասարդներն էլ, ինձ տեսնելով, իրենց նպատակին հասնեն, անպայման չէ, որ լեռ մագլցեն»,- մեզ հետ զրույցում կարեւորեց ֆրանսահայ լեռնագնացն ու հավելեց, որ այս անգամվա այցի ժամանակ շեշտը դրել էր ֆրանսիական թեքումով դպրոցների վրա. «Այդ հանդիպումներում ցուցադրեցինք Մարսելից Հայաստան վազքի եւ Էվերեստի գագաթը բարձրանալուս ընթացքի մասին պատմող ֆիլմերը, որպեսզի տեսնելով` ոգեւորվեն ու իմանան, որ իրենց նպատակին հասնելու համար ինչ աշխատանք պետք է կատարեն»:

Ինչին պետք է ուղղվի ԱՄՆ հատկացրած 1,1 մլն դոլարը․ ԱՄՆ դեսպանատունը մանրամասնում է

Image may contain: 12 people, people smiling, people standing, shoes and indoorԱյդուհանդերձ, Ա. Խաչադուրյանն ասում է, որ չի սահմանափակվի ֆրանսիական թեքումով դպրոցներով. «1200 դպրոց կա Հայաստանում, ուզում եմ բոլոր դպրոցներում էլ շարունակել այս առաքելությունը, հատկապես սահմանամերձ գյուղերի»,- շեշտում է Խաչադուրյանն ու կարեւորում նաեւ Արցախի դպրոցները. «Երբ տարիներ առաջ Էվերեստի բարձունքը հաղթահարելուց հետո եկա Հայաստան, այդ ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ինձ ընդունեց, մեդալ շնորհեց, ու այդ ժամանակ գնացի նաեւ Արցախ, եղա ամառային ճամբարներում, եւ երեխաների հետ հետաքրքիր շփում ունեցանք: Հիմա կրկին փափագ ունեմ, որ նորից այցելեմ Արցախի դպրոցներ, քանի որ այդ այցից հետո նոր ռեկորդներ եմ սահմանել ու ուզում եմ նրանց հետ էլ կիսվել իմ նորություններով ու ունեցածս փորձով»:

Եկեղեցու հարցում ԲՀԿ դիրքորոշումն անփոփոխ է, Բագրատյանի կարծիքը` անձնական

Ըստ զրուցակցի` հայաստանցիները չեն սիրում սպորտով զբաղվել ու առողջ ապրելակերպ չեն վարում. «Իմ բոլոր հանդիպումներում խորհուրդ եմ տալիս իմ Image may contain: Jonathan Lacôte and Ara Khatchadourian, people smiling, outdoorօրինակով, որ միշտ մարզվեն, բայց Հայաստանում սպորտի փոխարեն սիրում են ծխել, խմել... ա՛յ, հենց դա եմ ուզում իրենց միջից հանել: Ստացվում է, որ այդ հաճույքներից չհրաժարվելով `թունավորում են իրենց իսկ մարմինները»:

Ո՞ւր է հին Նիկոլը (Տեսանյութ)

Ի դեպ, Արա Խաչադուրյանն այս անգամվա հայաստանյան այցը եզրափակեց կրկին վազքով, սակայն այս անգամ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ հաղթահարելով, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից մինչեւ Էջմիածնի քաղաքապետարան ճանապարհը:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА