o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲՅՈՒՋԵԻ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ ԵՆ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ»

04.12.2019 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԲՅՈՒՋԵԻ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ ԵՆ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ»

2020 թվականի աննախադեպ բյուջեի, գազի գնի թանկացման, ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների, արցախյան հարցի շուրջ ստեղծված իրավիճակի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»- եթերում զրուցել ենք ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

8 ամսում՝ 4 միլիարդ. որքան գումար է վերադարձվել բյուջե Էդուարդ Մարտիրոսյանի, որքան՝ Վանեցյանի պաշտոնավարման շրջանում ․ «Հայկական ժամանակ»

 

«Բյուջեն պահպանողական, իներցիոն, նույնիսկ` լարված է»

Պարոն Հարությունյան, 2020 թվականի բյուջեն իշխանությունը որակում է աննախադեպ: Այդպե՞ս է, եւ, առհասարակ, այն ինչո՞վ է տարբեր նախորդ բյուջեներից:

- Մենք կարծես արդեն հաշտվել ենք գործող իշխանությունների շատ ու շատ մեկնաբանություններին` աննախադեպ, պատմության մեջ մինչ այդ երբեւէ չեղած եւ այլն: Եվ ես, ճիշտն ասած, այդ բանաձեւը լուրջ չեմ ընդունում: Պետբյուջեի նախագիծը, ինչպես վարչապետը ներկայացրեց ԱԺ-ում, ցույց է տալիս, որ այն պահպանողական է: Սա նշանակում է, որ այս բյուջեի հիմքում ընկած են նախկինների ինստիտուցիոնալ ձեռքբերումները: Որովհետեւ, այն ներդրումները, որոնք որ կատարվել են 2016-2017թվականների ընթացքում, հիմա են սկսել իրենց զգացնել տալ: Իսկ ահա բյուջեում ՀՆԱ-ի մոտ 5 տոկոս աճ նախատեսելը հուշում է, որ այդ ներդրումների շարունակականությունը չկա: Ինչո՞ւ եմ նման արտահայտություն անում, որովհետեւ ակնհայտ է, որ մենք այն ներդրումների բումը, որի մասին խոսվում էր անցյալ տարվա դեկտեմբերին, եւ այն մեկնաբանությունները, որ եթե ԱԺ արտահերթ ընտրություններ չլինեն, ապա ՀՀ-ում այդ խոստացված ներդրումները չեն լինի, պարզվեց, որ իրականության հետ որեւէ աղերս չունի: Ավելին, ճիշտ է շատ դժվար է երբեմն այդ տեղեկատվությունը ստանալ, բայց անգամ ԱՎԾ-ն պաշտոնապես փաստեց, որ այս տարվա ներդրումները մոտավորապես 7 անգամ ավելի ցածր են` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Մինչդեռ տնտեսության դինամիկ եւ կտրուկ զարգացման թիվ 1 նախապայմանը բարձր արտադրողական աշխատատեղեր ձեւավորող եւ արտահանման լուրջ պոտենցիալ ունեցող ներդրումներն են: Բայց, քանի որ նման ներդրումներ չկան, ապա կա բոլոր հիմքերը ենթադրելու, որ մասնավորապես տնտեսական մրցակցության բարձր ցուցանիշ կամ ՀՆԱ-ի աճի հնարավորին չափով բարձր սպասելիքներ չեն կարող լինել, եւ այդ տեսանկյունից էլ գալիք տարին աննախադեպ չի: Ավելին, 2017 թվականը մենք փակել ենք 7.3 տոկոս աճով, մինչդեռ գալիք տարվա համար նախատեսել են 4.9 տոկոս: Աննախադեպն էլ թողնենք մի կողմ. արդյոք այդ 4.9 տոկոսով կարելի՞ է ասել, որ մեր տնտեսական կարողությունները դարձնում են բավարար՝ մասնավորապես արտաքին սպառնալիքներին դիմագրավելու առումով անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողություններ ձեւավորելու տեսանկյունից: Անշուշտ` ոչ: Հիշո՞ւմ եք, վարչապետը մի պահ հանրության մոտ շատ լուրջ տպավորություն թողնելու համար ասաց, որ իրենց արածը միտված է ապագային՝ ընդհուպ 2050 թվականին: Նույնիսկ ասում էր, որ կանխատեսում են, որ մինչեւ 2050 թվականը մեզ մոտ ՀՆԱ-ն պետք 15 անգամ ավելին դառնա, քան այսօրվանը: Իսկ դա մոտավորապես կազմելու է 180 միլիարդ դոլար: Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ մշտապես տարեկան առնվազն 10.5 տոկոս ՀՆԱ-ի աճ ունենանք: Սակայն նախատեսում են 4.9, ինչը նշանակում է, որ այդ կանխատեսումը հիմնավոր չէ: Ինչեւէ, ես կարծում եմ, որ այս բյուջեն պահպանողական է, իներցիոն, նույնիսկ ես ինձ թույլ կտամ պնդել` լարված: Ավելին` այն թեզը, որ իրականում մենք ավելին կկատարենք, բայց հիմա մենք գրում ենք 4.9 տոկոս, իր հերթին քննադատության չի դիմանում: Ի՞նչ է նշանակում՝ ավելին կկատարենք. որպես կանոն առհասարակ հակառակն է արվում՝ ավելի բարձր նիշ են սահմանում, որպեսզի ձգտում լինի հաղթահարել այդ նիշը: Ես առաջին անգամ եմ լսում, որ գրում են 4.9 տոկոս, բայց ձգտում են ավելիին: Այսինքն, որ վաղը մյուս օրը քննադատությունից զե՞րծ մնաք, ասելով, թե տեսեք, պլանավորել էինք 4.9-ը, բայց կատարեցինք 5.2: Չէ, դա մոտեցում չէ, սա տնտեսական քաղաքականության ալգորիթմ չի կարող համարվել:

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԹՈՒԼԱՑՈՒՄՆ ԱՐԴԵՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՆԽԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ

 

«Այդ ստի համար նա պետք է պատասխան տա»

Պարոն Հարությունյան, թերեւս քչերը գիտեն, որ Դուք պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի հետ կապված հայց եք ներկայացրել դատարան՝ ընդդեմ Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Կմանրամասնե՞ք, ի՞նչն է ընկած հայցի հիմքում:

- Նախ` խնդիրը իրոք արժանապատվության եւ հեղինակության մասին է: Այդ պատգամավորը այս տարվա ապրիլ ամսին, երբ դեռ ինքը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ էր, ԱԺ լիագումար նիստերից մեկի ընթացքում, որում քննարկվում էր ՀԾԿՀ նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, օգտվելով իր հարց տալու իրավունքից` Բաղրամյանին ուղղեց երկու հարց: Այդ թվում, թե ինչպես կբացատրի Գ. Բաղրամյանը, որ լինելով տվյալ հանձնաժողովի անդամ, կրավորական կեցվածք է դրսեւորել նախկին պաշտոնյաներին ՀԷԿ-երի եւ ջրային ռեսուրսների օգտագործման թույլտվության հարցում, որը նրանք օգտագործել են թալանելու եւ օրինախախտության նպատակով: Եվ շարունակելով՝ նման օրինակ բերեց Խոսրով Հարությունյանը, գեներալներ...

«ՊԵՏՔ Է ՈՒՂՂԱԿԻ, ԿՈՆԿՐԵՏ, ՈՒՂՂՈՐԴՎԱԾ, ՀԱՍՑԵԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ»

Ինձ համար շատ անսպասելի էր իրականությանը չհամապատասխանող նման հայտարարությունը: Պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները շատ նորմալ են եղել, չեմ հիշում լարվածություն: Մի պահ մտածեցի, որ վրիպեց: Զանգահարեցի, որպեսզի առաջարկեմ՝ օգտվելով նույն ԱԺ ամբիոնից՝ իր հայտարարությունը հետ կանչի: Չպատասխանեց իմ զանգերին: Ես զանգ եմ տվել Էդմոն Մարուքյանին, տեղեկացրել, որպեսզի հորդորի իր խմբակցության անդամին, որ հետ կանգնի իր հայտարարությունից: Մարուքյանը փորձեց արդարացնել: Ես գրավոր նամակ եմ գրել նույն Բաբաջանյանին, Մարուքյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որ նման կոնֆլիկտ կա: Ոչ մի արձագանք, եւ ես ստիպված դիմցի դատարանԵս դատական նիստի ժամանակ ասել եմ, որ պետք է բերվեն կոնկրետ փաստեր, որ ՀԾԿՀ-ի այսինչ որոշմամբ ես ստացել եմ այսինչ ՀԷԿ-ը շահագործելու կամ կառուցելու թույլտվություն կամ արել եմ այսպիսի-այսպիսի թալան: Նա պետք է փաստեր բերի, եթե չբերի, նա պետք է պատասխան տա դատարանի առաջ իր խոսքերի համար: Այստեղ խնդիրը միայն այդ հայտարարությունը չէ, ինձ ավելի շատ զայրացնում է գործող իշխանությունների` նախկինների նկատմամբ ցեխ շպրտելու անթաքույց մոլուցքը: Ես այն կարծիքին չեմ, որ նախկին իշխանության մեջ բոլորը սրբեր են: Բայց ես մի անձնավորություն եմ, ում կենսագրությունը ուղղակիորեն միահյուսված է մեր 30-ամյա անկախության պատմության հետ, ես քաղաքներ եմ կառուցել, ջանք ու եռանդ եմ ներդրել: Ինձ կարելի է շատ բաներում մեղադրել՝ չարածների համար, բայց մեղադրել պաշտոնեական դիրքը սեփական նպատակներին ծառայեցնելու համար` բացառված է: Ու նա պետք է իմանա, որ նման անհասցե հայտարարությունները նախկինների նկատմամբ պետք է դատապարտվեն: Նա սուտասան է, ես պնդում եմ, այդ ստի համար նա պետք է պատասխան տա: Ես թույլ չեմ տա, որ կենսագրություն չունեցող, կասկածելի անցյալով ինչ-որ մեկը, ով հանգամանքների բերումով հայտնվել է քաղաքականության մեջ, կենսագրությանս վրա ցեխ շպրտի:

2019թ. Հայաստանի ռազմական բյուջեն ավելացել է՝ կազմելով ՀՆԱ-ի 4.9%-ը. SIPRI-ն արձանագրել է վերջին տասնամյակում աշխարհում ռազմական ծախսերի խոշորագույն աճը

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА