o C     26. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բանաստեղծ, հրապարակախոս Մաքսիմ Ոսկանյանը կանգնած է խնդրի առաջ

04.12.2019 18:52 ՄՇԱԿՈՒՅԹ
Բանաստեղծ, հրապարակախոս Մաքսիմ Ոսկանյանը կանգնած է խնդրի առաջ

Այն, որ մեր օրերում առկա է անօթևանների և անապահովների խնդիրը կարծում եմ նորություն չէ, սակայն երբ ճանաչում ունեցող մտավորականն է կանգնած նման խնդրի առաջ՝ ցավալի է։ Մի քանի գրքերի հեղինակ, մշակույթի, երբեմնի մանկական ամսագրի խմբագիր, հրապարակախոս Մաքսիմ Ոսկանյանը համացանցում գրեց

«Կամուրջ» դարձած թիֆլիսաբնակ հայուհին

«Երեկ գիշեր խցիկս կաթաց: Որոշ բաներ նոր էր սկսել ապականել, ''ցելաֆոն'' փռեցի վնասված տեղը ու կաթոցքը դադարեց: Այսօր, ավելի լավ վերանորոգելու համար դիմեցի վարպետ Սամվելին, որովհետև բոյըս այդ գործն անելու համար` կարճ էր: Վարպետը խնդրանքս չմերժեց. ասաց` մարդը մարդով է մարդ, պիտի իրար օգնենք, որ մարդ մնանք: Ինչ ասես չդրեցինք տանիքի վնասվածքին. էլ թիթեղներ, էլ շիֆեր, էլ ցելաֆոն, էլ քար: Երբ պարզապես տանիքը ծածկելու մի մեծ թիթեղ էր պետք, որ չգտանք: Աստված իմ, գոհ եմ: Քո ողորմածությունը չպակասեցնես` Քրիստոսի միջնորդությամբ և Աստվածամոր բարեխոսությամբ, քանի որ մեղավոր մարդ եմ, որ ամենօրյա ապաշխարություններով եմ վերադառնում: Օրհնյա~լ և օրհնյա~լ լինես: Փա'ռք Քեզ: Քո սիրո մեջ ամեն տեղ է լավագույնը: Ամե'ն»։

Մեր օրերում, երբ ԿԳՄՍ-ի «Սուպեր նախարարությունը» «Հուզանգ ու Զանգ» անհասկանալի ծագմամբ ներկայացման համար հատկացնում է 2,7 մլն դրամ դրամաշնորհ, երբ սեռափոխված կնոջ մասին պատմող ֆիլմի համար տրամադրում է 20 միլիոն դրամ, երբ ԱԺ-ում 1 միլիոն 9 հարյուր հազար դոլարի պարգեւավճար են բաժանում. 10 ամսում 14 անգամ պարգեւատրումներ անում, կարծում ենք հարկ է հիշել այն մտավորականներին, ովքեր ոչ մարդկային պայմաններում են ապրում: Անգամ շների պաշտպանության օրենք կա։ Վերոնշյալ գրությունից հետո՝ գրողական ընտանիքը մտահոգվեց։ Բանաստեղծուհի Հռիփսիմէն, Խաչիկ Մանուկյանը, Գագիկ Դավթյանը, հրապարակախոս Ասպրամ Ծառուկյանը արձագանքեցին Մաքսիմ Ոսկանյանի հորդորին։ Անմարդկային կենցաղավարությունը, որը ընդամենը մի փոքրիկ  տնակ է առանց նորմալ կացութաձևի, անբնական է անհատականության համար։ Մաքսիմ Ոսկանյանը իր գրականությամբ սերունդներ է կրթել, երկիրը պարտք ունի նրա հանդեպ։

Մաքսիմը Հայաստանի խիղճն է։ Հիմա նրա միակ նեցուկը հավատն է և Աստծո ողորմածությունը։ Նա իր չկայացած ճակատագրի համար բռնել է ապաշխարության ճամփան և չի ուզում շեղվել այդ շավիղից։ Անգամ հրաժարվել է անձնագիր ունենալու փաստից։ Այդ խղճուկ կացարանում անգամ Մաքսիմը ստեղծագործում է։ Հետաքրքիր տեսակ է նա։ Այս հավատավորը չի դժգոհում, չի տրտնջում և իր կացարանը համարում է երկնքի հետ խոսող ուխտ։ Մաքսիմը շուտափույթ օգնության կարիք ունի, իսկ ձմեռը լավ խորհրդատու չէ։ Միանում եմ մտավորականների անհանգստություններին և հավելում. Պարտադրանք ՝գերխնդիր շուտափույթ օգնել Մաքսիմ Ոսկանյանին գոնե ապահովծածկով ու կենցաղային պայմաններ ունեցող մի փոքրիկ բնակարանով։ Սա մտավորականների պահանջն է։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА