o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր պատերազմն Ադրբեջանին անդառնալի հարվածներ կհասցնի. Արշավիր Ղարամյան

05.12.2019 10:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նոր պատերազմն Ադրբեջանին անդառնալի հարվածներ կհասցնի. Արշավիր Ղարամյան

ArmDaily.am-ի զրուցակիցն է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:

– Այսօր Բրատիսլավայում նախատեսված Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ, Ադրբեջանը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին է ներկայացրել պաշտոնական Բաքվի դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը:

Կատարվել է ողբերգություն, և մեր միասնական ընտանիքը, անդառնալի ու ցավալի կորուստ է ունեցել. ԱՀ ԱԺ պատգամավոր

– Ճիշտ է Ադրբեջանն այդ դիրքորոշման մեջ ընդգծում է, որ պատրաստ է հարցի քաղաքական կարգավորմանը, սակայն դա ավելի շատ վերջնագրի է նման, քանի որ ըստ էության վերադարձ է կոնֆլիկտի կարգավորման մինչ 1997 թվականի ժամակաշրջանի տրամաբանությանը, որում առաջ էր քաշվում խնդրի կարգավորման փուլային տարբերակը: Դեռ այն ժամանակ, այդ մոտեցումն արժանացել էր պաշտոնական Ստեփանակերտի կոշտ անհամաձայնությանը, իսկ Հայաստանում՝ իշխանափոխության հանգեցրել:

Միաժամանակ պետք է արձանագրենք, որ պաշտոնական Բաքվի անընդհատ կոշտացող մոտեցումները իրավիճակը բավականին վտանգավոր կետի են հասցրել:

Պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից անմիջապես առաջ Ադրբեջանում ավարտվեց լայնամասշտաբ օպերատիվ զորավարժությունները, որի ամփոփման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի լուծելու գերագույն գլխավոր հրամանատարի՝ իրենց առջև դրված ցանկացած խնդիր, այդ թվում՝ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծմամբ:

Միաժամանակ, այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարը, շեշտելով իր վերադասի՝ նախագահի հանձնարարականը, այցելեց առաջնագիծ, որտեղ ըստ պաշտոնական հաղորդագրության ստուգել է զորքերի մարտունակության վիճակը և հանձնարարել ստորաբաժանումները մշտապես պահել մարտական պատրաստության բարձր վիճակում:

– Պարոն գեներալ, հայկական կողմերն անընդհատ խոսում են խաղաղությունից, իսկ Ադրբեջանը՝ պատերազմից: Ինչո՞վ է սա պայմանավորված:

– Նոր պատերազմն Ադրբեջանին անդառնալի հարվածներ կհասցնի, ես սա ասում եմ նաև իմ մարտական ընկերների անունից:

– Մարտական ընկերներից խոսեցիք, վարչապետ Փաշինյանի խոսնակը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գործունեությունը ազգային անվտանգության տեսակետից քայքայիչ է համարում:

– Երբ ես իմ ու իմ մարտական ընկերների անունից ասում եմ, որ Ադրբեջանին անդառնալի կորուստներ կհասցնենք, այդ ընկերներից մեկն էլ Վիտալի Բալասանյանն է: Եթե նա մեր անվտանգությանը սպառնացող քայքայիչ գործունեությամբ զբաղվեր, ապա նրանով վաղուց կզբաղվեին համապատասխան մարմինները:

Բալասանյանի քաղաքական գործունեության վերաբերյալ չեմ ցանկանում գնահատականներ հնչեցնել, ինքն ընտրել է իր ճանապարհը ու գնում է իր ուղղությամբ, բայց մի բանում համոզված եմ, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողությունների փորձ կատարի, Վիտոյի պես տղերքը, մի բռունցքի պես կանգնելու են Հայաստանի ու Արցախի՝ մեր ընդհանուր հայրենիքի պաշտպանության առաջին շարքերում: Ապրիլյան պատերազմը վկա:

Այսօր սպասվող հանդիպումից առաջ, Ադրբեջանը ոչ միայն փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի ու Արցախի վրա, այլ իր հստակեցված դիրքորոշմամբ փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ փոխզիջում չստանալու պարագայում այլ ելք չի մնում, քանի խնդրի կարգավորման ռազմական ճանապարհը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА