o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լենինգրադի մարզում Ուզբեկստանի քաղաքացուհին դանակահարել է ՀՀ քաղաքացուն

05.12.2019 16:27 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լենինգրադի մարզում Ուզբեկստանի քաղաքացուհին դանակահարել է ՀՀ քաղաքացուն

ՌԴ Լենինգրադի մարզում 1985 թվականին ծնված ՀՀ քաղաքացին դանակի հարվածներից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, գրում է nevnov.ru-ն: «Տղամարդու խոսքով՝ իր վրա հարձակվել է երեք անհայտ տղամարդ և դանակահարել իրեն: Նույն օրը ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին՝ 1981 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացուհու: Պարզվել է՝ հարբած վիճակում վիճաբանության ժամանակ նա դանակահարել է հյուրին»,- հայտնում է իրավապահ մարմիններում աղբյուրը: Նշվում է, որ Հայաստանի քաղաքացին հոսպիտալացվել է կրծքավանդակի և ձախ նախաբազկի շրջանում ստացած վնասվածքների պատճառով:

Նովոսիրբիրսկի մարզում տղամարդը զինված լինելով խաղալիք ատրճանակով կարողացել է խանութ թանալել

Նշվում է, որ տուժածն ու ձերբակալվածը Ռուսաստան են ժամանել գումար աշխատելու նպատակով: Երկու ներգաղթյալներն էլ ժամանակավորապես գրանցված են Պետերբուրգում, բայց բնակվում են Լենինգրադի մարզում: Հարուցվել է քրեական գործ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА