o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սերժ Սարգսյանի հետ առերեսվողն անգամ մի վայրկյան չի նայել նրա աչքերին». Ամրամ Մակինյան

05.12.2019 18:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
«Սերժ Սարգսյանի հետ առերեսվողն անգամ մի վայրկյան չի նայել նրա աչքերին». Ամրամ Մակինյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ անդրադարձավ Երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքին՝ շեշտելով, որ այն անհիմն է. «ՀՔԾ-ն իրավունք չուներ պարոն նախագահին որպես մեղադրյալ ներգրավելու, որովհետև 2005թ. և 2015թ. սահմանադրական փոփոխություններն ուղիղ արգելք են դրել՝ սահմանելով, որ Հանրապետության նախագահը չի կարող հետապնդվել՝ իր պաշտոնեական դիրքից բխող գործողությունների կատարման համար: Զավեշտի է հասնում, որ որպես մեղադրյալ՝ որոշմամբ է անգամ արձանագրված, որ ենթադրյալ վերագրվող արարքն առնչություն ունի պաշտոնեական դիրքին, և ինչպե՞ս կարելի էր Սահմանադրության անտեսմամբ՝ հանրապետության նախագահին որպես մեղադրյալ ներգրավել: Սա առանցքն է այն ապօրինությունների, որն այս պահին կատարվում է պարոն նախագահի նկատմամբ»:

Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել. Politik.am

Պաշտպանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը հնարավորություն տվեց այն մարդկանց կամ մարդուն՝ սահմանափակել Երրորդ նախագահի ելքը ՀՀ-ից.

«Թե ինչու՝ ինչուները բավականին շատ են: Սերժ Սարգսյանը չէր կարող արտերկիր պլանավորած այցեր չունենալ: Թերևս չկոնկրատացնեմ՝ որտեղ, երբ, բայց չէր կարող չունենալ: Նաև մարդիկ էին տեղյակ, որ նա ուներ պլանավորած այցեր, և այս ապօրինությամբ սահմանափակվեց պարոն նախագահի ելքը հանրապետությունից»:

Հետաքրքրվեցինք՝ Սերժ Սարգսյանը կարո՞ղ է Արցախ մեկնել: «Շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում. իմ խորին համոզմամբ՝ այո, կարող է մեկնել Արցախ: Քանի որ եթերը լսում են ոչ միայն ՀՀ-ում, նաև արտերկրում, չեմ ուզում մեկնաբանել, թե ինչու է կարող, կամ եթե իմ ընդդիմախոսները նշեն՝ չի կարող, ես փորձեմ իրենց պատասխանել: Այո, կարող է»,- ի պատասխան՝ ասաց նա:

Հարցին՝ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս է վերաբերվել իրեն առաջադրված մեղադրանքի որոշմանը, ի՞նչ նկատվեց նրա մոտ՝ վա՞խ, զարմա՞նք, անհանգստությո՞ւն, նա այսպես պատասխանեց. «Որպես մեղադրյալ ներգրավվելու այդպիսի որոշմանն ինչպե՞ս պետք է վերաբերվի մի անձ, որը հաստատել է Շուշիի ազատագրման օպերացիան: Սերժ Սարգսյանի և բոլորի համար պարզ է, որ պարոն նախագահի դեմ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում»:

Իսկ առերեսման ժամանակ, ըստ Ամրամ Մակինյանի՝ Սերժ Սարգսյանի մոտ զարմանք է առաջացել նրանից, թե ինչպիսին կարող է լինել իր հետ առերեսվողի հուզական վիճակը. «Ակնհայտ էր, որ անձը պատմում է տեղի չունեցած իրադարձություններ: Ես չեմ նկատել անգամ մի վայրկյան, որ Սերժ Սարգսյանի հետ առերեսվողը նայեր նրա աչքերին: Իսկ ճիշտ ասող, իրադարձությունները ճիշտ ներկայացնող մարդը դիմացինի աչքերի մեջ նայելու խնդիր չունի»:

Սերժ Սարգսյանի պաշտպանն ընդգծեց՝ վկայի դատավարական կարգավիճակից մեղադրյալի դատավարական կարգավիճակի անցումը տեղի է ունեցել 2 րոպեի ընթացքում. «Մենք այդ հարցի վերաբերյալ մեր առարկությունները համապատասխան փաստաթղթերում արձանագրել ենք քննիչի մոտ: Հանրությունն էլ է հասկանում, թե իրավապահ մարմիններն ինչպես են կոնկրետ անձանց վերաբերյալ քրեական գործերը քննում: Քննում են՝ քաղաքական նպատակահարմարությունները հաշվի առնելով: Պարոն Սարգսյանի դեպքն ամենաակնհայտն էր այս իրողության մեջ»:

Կաշկանդված լինելով նախաքննական տվյալներ հրապարակելու սահմանափակումներով՝ պաշտպանը չպատասխանեց մեր այն հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվող անձը նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն է:

«Պարոն նախագահի դեմ ցուցմունք տված անձն ունի մեղադրյալի կարգավիճակ, և մենք միմյանց ճանաչել ենք մինչև հարցաքննությունը»,- նշեց նա:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ Սերժ Սարգսյանը կալանավորվի:

«Քրեական դատավարության իմաստով պարոն նախագահին առաջադրված մեղադրանքով՝ ոչ, որովհետև արդեն խափանման միջոց կա կիրառված՝ ստորագրություն չհեռանալու մասին: Բայց հաշվի առնելով, որ մենք այս գործերով հեռու ենք քրեական դատավարական պրոցեսներից, չեմ բացառում, որ ամեն դեպքում վարույթ իրականացնող մարմինը ստանա մեկ այլ ցուցում, թե ինչպես կարող են պարոն Սարգսյանին կալանավորել: Ասում եմ՝ մեկ այլ ցուցում, որովհետև ակնհայտ է, որ քննիչը չէր որոշել, որ պետք է որպես մեղադրյալ ներգրավվի»,- ի պատասխան՝ ասաց Սերժ Սարգսյանի պաշտպանը:

Սոցցանցերում հեգնական այն հարցադրումներին ի պատասխան, թե Սերժ Սարգսյանը հերթական քաղհալածյալն է, պաշտպանը հետևյալն ասաց. «Ես հեռու եմ այն մտքից, թե աշխարհում կա որևէ մեկը, որ պարոն նախագահին կարող է հալածել, և նա էլ կհալածվի: Փորձեր են արվում պարոն Սարգսյանին քաղաքական հետապնդման ենթարկել»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА