o C     22. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

REGIONMONITOR.ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊՆ-ԻՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄ Է ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

05.12.2019 19:31 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
REGIONMONITOR.ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊՆ-ԻՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄ Է ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Զինված ուժերի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողության պլան (սցենար) ունենալու վերաբերյալ հարցը բերել է մեջլիսի օրակարգ, գրում է Regionmonitor-ը: Պոլսահայ պատգամավորը գրավոր հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ պահանջելով պատասխանել Հայաստանի դեմ ուղղված ռազմական պլանին վերաբերող մի շարք հարցերի: Ըստ պոլսահայ պատգամավորի՝ «Թուրքիայի ԶՈՒ-ի Ալթայ պլանավորման հրահանգ և Օղուզթյուրք օդային ռազմական գործողության պլանի» մասին մամուլում հայտնված տեղեկությունները բավականին անհանգստացրել են Հայաստանի ժողովրդին: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Փայլանը Աքարին հետևյալ հարցերն է ուղղել.

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

1. «Արդյո՞ք Թուրքիայի ԶՈՒ-ն նման փաստաթուղթ ունի: Շահարկումների առարկա դարձած պլան դեռ վավե՞ր է:

2. Վերոնշյալ պլանը ի՞նչ հիմնավորմամբ և ի՞նչ նպատակով է կազմվել:

3. Ջանքեր գործադրելո՞ւ եք Հայաստանի ժողովրդի շրջանում այս պնդումների հետևանքով առաջացած անհանգստությունը մեղմելու և խաղաղությանն ուղղված ակնկալիքները վերականգնելու համար»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА