«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սանտա Կլաուս, Թոմ ու Ջերրի.Արի պարենք «Հեփիում»-ում

Արխիվ 16-20

Մոտենում է ամենագեղեցիկ տոնը  ՝Ամանորը: Այս տոնին սկսվում է աննկարագրելի հաճելի խառնաշփոթ, որից ետ չի մնում նաև «Հեփիում» մանկական հյուրատունը: Երբ գալիս  է Նոր տարին, «Հեփիում»-ի ողջ  տարածքը լցվում է տոնական տրամադրությամբ՝ գեղեցիկ զարդարանք, ամանորյա երաժշտություն և որ ամենակարևորն է՝ ամբողջ տարածքում կարելի է տեսնել ուրախ և չարաճճի Էլֆերին, որոնք երեխաների հետ այս ու այն կողմ են գնում և ուղեկցում ամանորյա ներկայացման կերպարների մոտ:

Այս տարի հյուրատանը խառնաշփոթն ավելի վաղ է սկսվել, քանի որ միանգամից  3 պրեմիերա է լինելու՝ «Խառնաշփոթ Սանտայի տանը»,  Սանտա Կլաուսի փոքրիկ օգնականները՝ «Թոմը և Ջերին», «Արի պարենք» ամանորյա դիմակահանդեսը:

«Հեփիում»-ում սկզբունքային է ինտերակտիվ կապի պահպանումը: Ներկայացումերը, որոնց ականտեսը կլինեք այցելելով «Հեփիում», բեմադրված են այնպես, որպեսզի հյուրերը կարողանան մասնակից դառնալ:

Սկսենք սկզբից. «Խառնաշփոթ Սանտայի տանը» ներկայացումը հիմնված է Գրինչի արկածների վրա, որին մասնակից են դառնում  նաև այլ կերպարներ: Իսկ բարի էլֆերը ամբողջ ընթացքում կուղեկցեն երեխաններին, և կփորձեն օգնել Սանտա Կլաուսին բաժանել երեխանների նվերները: 

Երկրորդ պրեմերան բոլորից կողմից սիրված «Թոմ և Ջերրի» կերպարների մասին է: Ներկայացումը պատմում է  Թոմի և Ջերրիի ամանորյա արկածների մասին: Երեխաները դիտելուց բացի, անմիջական կապ են ունենալու և մասնակից են դառնալու ներկայացմանը՝օգնելով Սանտա Կլաուսին փրկել Ամանորը: Երեխաները նաև կհանդիպեն հայտնի մուլտֆիլմի այլ կերպարների:

Եվ իհարկե, էլ ի՞նչ Նոր տարի առանց Սանտա Կլաուսի. Սանտա Կլաուսին մարմնավորելու է «Արձագանք»  խմբի հիմնադիր երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը:  Նշենք, որ ներկայացումներում խաղալու են   հայտնի և սիրված պրոֆեսիոնալ  դերասաններ՝ Սամվել Դանիելյան, Սիրանուշ Լազյան, Տաթև Ղարիբյան, Անի Բայաթյան և այլ տաղանդավոր երիտասարդներ, որոնք մեծ սիրով են կատարում  իրենց աշխատանքը: 

Բացի ինտերակտիվ ներկայացումներից, լինելու է  նաև «Արի պարենք» ամանորյա դիմակահանդես:

 Անունը արդեն հուշում է, որ ներկա լինելով դիմակահանդեսին՝ մասնակից եք լինելու խենթ և ուրախ փարթիի, որի ընթացքում  կլինեն պարային բեմադրություններ, ֆլեշմոբեր,  կրակով բեմադրություն, խոհարարների պար, տեղաս և այլ անակնկալ պարեր:

«Արի պարենք» դիմակահանդեսի ժամանակ կպարեն պրոֆեսիոնալ պարողներ, դերասաններ, որոնք անմոռանալի ժամանց կհաղորդեն դիմակահանդեսին:

Եվ վերջում՝ խե՞նթ տոն եք ուզում, շտապեք ամրագրել: «Հեփիում» -ը  ձեր լավագույն ընտրությունն է:

 Նշենք, որ «Հեփփիում»-ը մանկական հյուրատուն է, որը բացում է իր դռները միայն նախնական պատվերով: «Հեփփիում»-ն իր հարկի տակ կարող է ընդունել 120 հոգի: Երեխաներին սպասվում է 3-4 ժամյա ամբողջական ծրագիր՝ թեմատիկ և ուսուցողական խաղերով։

«Հեփփիում»-ում բացակայում են խաղային ավտոմատները և Wi-Fi-ը, որպեսզի բոլորը միախմբվեն և վայելեն իրական կյանքը:

Այցելելով հյուրատուն՝ անհնար է չտպավորվել միջավայրի վառ գույներից:
Հյուրատան ողջ տարածքը նկարազարդված է, պատերին թեմատիկ տեսարաններ են, որի հեղինակը մոսկվայաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանն է:Սարյանի վրձնի շնորհիվ այստեղ անցկացվող յուրաքանչյուր ներկայացում ասես տվյալ հեքիաթից պոկված պատառիկ լինի:

«Հեփփիում»-ը նաև այգի ունի այնպես, որ, եթե բախտներդ բերի, այդ օրերին ձյուն տեղա, կարող եք մի լավ ձնագնդի խաղալ ու  Ձեր քեֆին քեֆ չի հասնի:

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան