«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀԱՄԱՏԱՐԱԾ ԹԱԼԱՆ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

Արխիվ 16-20

Նիկոլի մեծ-մեծ խոստումներից մեկն էլ գազալցակայանները կարգի բերելն էր: Հիշո՞ւմ եք, հանուն իր այդ խոստման «կատարման» նա անգամ գնաց «դարակազմիկ» փոփոխության. օրենսդրորեն պարտադրեցին գազալցակայաններին՝ գազը վաճառել ոչ թե խորանարդ մետրային չափումով, այլ՝ կիլոգրամներով: Արդյունքում, տեղի ունեցավ գնի արհեստական բարձրացում: Նիկոլական վարչախումբը, չկարողանալով այդ ակնհայտ փաստը հերքել, այլ խոստում տվեց. պարզել իրենց բնութագրմամբ՝ «արհեստական թանկացումներ իրականացրած առանձին գազալցակայանները» եւ պատժել: Այդ ժամանակահատվածում առնվազն մեկ տասնյակի չափ կոնկրետ գազալցակայաններ մատնանշեցինք, նաեւ հստակ փաստեր, որ նրանց մոտ կան արհեստական թանկացումներ: Սակայն, բնականաբար, ո՛չ նրանց ուսումնասիրող եղավ եւ ո՛չ էլ, առավել եւս, պատժող: Կամաց-կամաց հանրությունը սկսեց հարմարվել այդ արհեստականորեն թանկացված գներին: Մինչեւ որ, վերջին շաբաթներին սկսեցին ի հայտ գալ հերթական արհեստական թանկացումների մասին նոր ահազանգերը: Չէ, այս անգամ թալանն ավելի «թաքնված» տեսք ունի: Գազալցակայաններում, ըստ ցուցիչների, նույն գնի դիմաց լիցքավորում են նույն չափով: Ամենատարածված տարբերակը. վճարում ես 3000 դրամ ու ստանում 10 կգ գազ: Բայց եթե, ասենք, երկու ամիս առաջ այդ 10 կգ գազով կարող էիր մեքենադ վարել, ասենք, 100 կմ, հիմա արդեն 90, անգամ՝ 80 կմ-ից այն սպառվում է: Նկատենք, բողոքները բազմաթիվ են, հանրապետության տարբեր վայրերից, ինչը ակնարկ է, որ խոսքը համատարած թալանի մասին է: Եվ ահա ստուգելու համար ավտոմեքենան լիցքավորեցինք նույն չափով: Այսինքն, դրա ամբողջական լիցքավորման համար նախկինում պահանջվում էր մոտ 15 կգ գազ՝ 4500 դրամով, եւ դրանով կարող էիր երթեւեկել 200-210 կմ ¥կախված գազի ծախսի այդ պահին մեքենայի տեխնիկական վիճակից¤: Այս անգամ էլ լիցքավորեցինք ճիշտ նույն չափով. 4500 դրամի: Բայց ահա՝ 200-210 կմ-ի փոխարեն հազիվ անցանք ուղիղ 176 կմ. գազը վերջացավ: Դիմեցինք կրկնակի փորձարկման. այս անգամ նույն չափով լիցքավորում կատարեցինք այլ լցակայանից: Արդյունքը մի փոքր փոխվեց. 181 կմ, այսինքն՝ խոսքն առնվազն 10 տոկոսանոց խաբեության մասին է, որը ֆինանսական արտահայտությամբ կազմում է մոտ 450 դրամ: Չէ, այս անգամ լավատես չենք, անգամ հույս չունենք, որ պատկան մարմինները կփորձեն արդարանալ: Ընդամենը ֆիքսում ենք՝ տեղի է ունենում գազի համատարած թալան: Սա է նիկոլական խոստումների ռեալ արդյունքը:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան