Հայաստանը կմասնակցի ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը (Տեսանյութ)

Սպորտ

«Ազդակ» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ազդարարվեց ՀՀ-ում ռեստորանային սպորտի ֆեդերացիայի հիմնադրման մասին: Ռեստորանային սպորտի համաշխարային ֆեդերացիայի նախագահ, Իսրայելից ժամանած ԱԼԵՔՍ ՌԱԲԻՆՈՎԻՉԸ նախ նշեց, որ Հայաստանը միացել է Ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիային ավելի ուշ, քան բազմաթիվ այլ երկրներ. «Այս շարքում Հայաստանը թվով 28-րդն է, հուրախություն ինձ` իմ հին ընկեր Հայկ Բորիսիչ Բաբուխանյանը որոշում ընդունեց համաձայնել, որպեսզի ղեկավարի Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիան: Մենք մեր խմբով եկել ենք Երեւան, որպեսզի արդեն քննարկենք ֆեդերացիայի հետագա զարգացման ընթացքը: Նշեմ, որ մեր ֆեդերացիան արդեն 2,5 տարի է, ինչ գործում է: Առ այսօր անցկացվել են երկու աշխարհի առաջնություն` մեկը` Ռուսաստանում, մյուսը` Իսրայելում: Ունեցել ենք հաղթողներ, որոնք արժանացել են ֆեդերացիայի գեղեցիկ գավաթներին: Այս տարվա տվյալներով` մեր ֆեդերացիան արդեն իսկ տեղ է գտել աշխարհի թոփ 20 ֆեդերացիաների շարքում եւ, օրինակ, այնպիսի ֆեդերացիաներ, ինչպիսիք են կյորլինգը, բադմինտոնը, մնացել են մեր թիկունքի հետեւում»: Ինչ վերաբերում է գալիք տարվա ծրագրերին` Ա. Ռաբինովիչն ասաց, որ Բուլղարիայում մայիսի 15-17-ը տեղի է ունենալու Ռեստորանային սպորտի թվով երրորդ աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 12 երկրներից, որոնց թվում նաեւ կլինի հայկական հավաքականը:

Անդրադառնալով Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիան ղեկավարելու առաջարկին համաձայնելու իր որոշմանը` ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ մի քանի գումարման պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նշեց. «Ինձ համար անսպասելի էր իմ վաղեմի ընկերոջ` Ալեքս Ռաբինչովիչի առաջարկը` գլխավորել այս ֆեդերացիան: Բայց հարցը վերաբերում է մեր մշակույթի մի ճյուղին` խոհարարական մշակույթին: Յուրաքանչյուր ազգ ունի իր խոհարարական արվեստը, որով ներկայանում է աշխարհին: Ինչպես գիտեք, վերջերս նույնիսկ մեծ պայքար էր ծավալվել մեր որոշ խոհարարական ճաշատեսակների առումով: Ադրբեջանցիները փորձում էին իրենց վերագրել այդ ճաշատեսակները, թուրքերը` իրենց: Սա այն կարեւոր ոլորտն է, երբ ցանկացած ժողովուրդ կարողանում է ներկայացնել իր մշակութային նվաճումները` խոհարարական արվեստի առումով: Եվ, իհարկե, սա եւս մի հարթակ է, որպեսզի կարողանանք ներկայացնել մեզ, մեր արվեստը եւ դրանով իսկ կարողանանք դուրս գալ միջազգային ասպարեզում մրցակցային հարթակներ»:

Պարզվում է` Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիան` Հ. Բաբուխանյանի գլխավորությամբ, արդեն իսկ աշխատանքներ է իրականացնում` նախապատրաստվելով գալիք տարի կայանալիք աշխարհի առաջնությանը. «Արդեն իսկ սկսել ենք նախապատրաստական աշխատանքներ` աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Եթե մայիսին պետք է մեր հայկական թիմը մասնակցի աշխարհի առաջնությանն, ապա մենք պետք է սկսենք մրցումներ մեր երկրում եւ կարողանանք ընտրողական մի համակարգ ձեւավորել, որպեսզի մեր հանրապետության ոլորտի լավագույնները մասնակցեն այս առաջնությանը: Սրանով նաեւ մեզ կհաջողվի ոգեւորել մեր ռեստորատորներին եւ նրանց նախապատրաստել համաշխարհային այս մեծ միջոցառմանը»:

Ռեստորանային սպորտի Եվրասիական ֆեդերացիայի փոխնախագահ, մեր հայրենակից ՍԻՄԱԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ շնորհավորեց` Ա. Ռաբինովիչին` հայկական ֆեդերացիայի նախագահ ճիշտ անձի վստահելու համար. «Առաջին դեմքից շատ բան է կախված: Ուրախ եմ, որ ֆեդերացիայի նախագահ ընտրվեց մեր հարգարժան ընկերը` Հայկ Բորիսիչը: Եվ պատահական չէ, որ հայկական ֆեդերացիայի փոխնախագահը Հայաստանի թիվ մեկ  խոհարարն է` պարոն Մամուլյանը: Լիահույս եմ, որ մեր հանրապետությունը լավ կներկայանա առաջիկա աշխարհի առաջնությանը եւ կգրավի առաջին տեղը»: 

Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ` եւս շնորհակալություն հայտնեց Ա. Ռաբինովիչին, որ Հայաստանը միացավ Ռեստորանային սպորտի համաշխարային ֆեդերացիային. «Յուրաքանչյուր հնարավորություն մենք պարտավոր ենք օգտագործել` մեր ազգային խոհանոցը ներկայացնելու համար, որովհետեւ այն մեր ազգային մշակույթի ժառանգությունն է, եւ մենք պարտավոր ենք ուղղակի առիթը բաց չթողնել եւ ներկայացնել այն աշխարհին: Մենք շատ ասելիք ունենք խոհարարական աշխարհում, եւ սա եւս մեկ առիթ է, որպեսզի զարկ տանք ոչ միայն մեր խոհանոցի զարգացմանը, այլ նաեւ ընդհանուր ռեստորանային մշակույթին: Այս ամենն իր հետ կբերի նաեւ մեր տնտեսության զարգացմանը, զբոսաշրջության ակտվացմանը եւ ընդհանրապես` մեր խոհանցի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը, որն արդեն սկսվել է փոխվել դրական առումով: Մենք հնարավորություն կունենանք համաշխարհային խոհարարական ասպարեզում մեր թափուր տեղը զբաղեցնելու, ինչը շատ կարեւոր է: Այնպես որ, շնորհավորում եմ բոլորիս: Սա երույթ է, որն ուղղակի պետք է ողջունվի եւ շատ կուզենամ, որ մարդիկ, ովքեր հնարավորություն, միջոցներ ունեն եւ հետաքրքրվում են մեր մշակութային ժառանգության ներկայացմամբ արտերկրում, սատարեն մեզ այս գործում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին