Որ կողմը նայում ես՝ մարտնչող տգիտություն է միայն

Արխիվ 16-20

Ով որ իրեն ազգային է համարում, չգիտես թե ինչու ժողովրդավարություն չի սիրում, չհասկանալով որ առանց ժողովրդավարության ազգը չի կայանալու, քանի որ առանց ժողովրդավարության ազգի մի մասը արտոնյալ կարգավիճակում կլինի, իսկ մյուս մասը կհայտնվի հպատակի կարգավիճակում, այսինքն ազգը կպառակտվի, կթուլանա ու կբարոյազրկվի (սա այն է, ինչ որ ունենք հիմա), այս մարդիկ չեն հասկանում, որ միայն ժողովրդավարությունը կարող է քաղաքացուն, այսինքն ազգի յուրաքանչյուր անդամին, դարձնել սեփական երկրի իրական տերը: Հիշենք Նժդեհի խոսքերը, նա ասում էր՝ «Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև, հաղթական հայրենիք չի ունենա», իսկ օրենքի ու մահվան առջև հավասար լինելու հանգամանքը հենց իսկական լիբերալիզմի (հիմա, ցավոք սրտի, այս բառի իմաստը այլասերել են) ու ժողովրդավարության գլխավոր սկզբունքն է:

Կան նաև այս տեսակետի ուղիղ հակառակ տեսակետն ունեցողները, ովքեր որ իրենց ժողովրդավար են համարում, լիբերալ արժեքների կրող են համարում, բայց չգիտես թե ինչու, սեփական ազգային ինքնության դեմ են դուրս գալիս, չհասկանաով, որ լիբերալիզմի հիմնական սկզբունքներից են ազգերի իրավահավասարությունը, ու մարդու կողմից սեփական իդենտիֆիկացիայի ազատորեն ընտրելու, պահելու և զարգացնելու իրավունքը: Իսկ մարդու ինքնաիդենտիֆիկացման մեջ պարտադիր կերպով նաև ազգային ինքնության գիտակցումն է մտնում:

Այսինքն մարդկանց այն խումբը, որոնք իրենց իդենտիֆիկացրել են որպես հայ, իրավունք ունեն պայքարել իրենց հայկականության ու ազգային պետականության համար, և ոչ ոք իրավունք չունի արգելել կամ սահմանափակել նրանց այդ իրավունքը, և դա ոչ թե դեմ է լիբերալիզմին ու ժողովրդավարությանը, այլ ընդհակառակը, հնեց դա է իսկական լիբերալիզմն ու ժողովրդավարությունը:

Կարճ ասած, որ կողմը նայում ես՝ մարտնչող տգիտություն է միայն: Այնպես են բռնաբարել հայ ժողովրդի ուղեղները, ու հոգեբանական տրավման այնքան խորն է, որ արդեն չեմ կարծում, թե որևէ բան կարելի է անել այս խայտառակ վիճակը շտկելու համար:

ԹՈՐՈՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում