Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդատու Էնդրյու Փիքը հրաժարվել է պաշտոնից
Արխիվ 16-20ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդատու Էնդրյու Փիքը հրաժարվել է այդ պաշտոնից, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Փիքն ուրբաթ օրն է լքել Սպիտակ տունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչ անվտանգության խնդիրներով պայմանավորված հետաքննության ավարտը Փիքը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից։
Ըստ աղբյուրի՝ պլանավորվում էր, որ Փիքը պետք է Թրամփի հետ մասնակցեր հաջորդ շաբաթ Դավոսում կայանալիք տնտեսական համաժողովին։
Էնդրյու Փիքը Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով ավագ տնօրենի պաշտոնում երեք ամիս է աշխատել:

