Իսպանիայի Օնտինյենտ քաղաքի քաղ. խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. տեսանյութ

Արխիվ 16-20

Քիչ առաջ Իսպանական Օնտինյենտ քաղաքի քաղ. խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդի 3 կուսակցություններից երկուսը (Լա Վալ էնս ունեյս և Կոմպրոմիս, ընդհանուր թվով՝ 19) կողմ, իսկ Ժողովրդական կուսակցությունը (2 ձայն) ձեռնպահ քվեարկեցին Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը՝ դատապարտելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված աննախադեպ հանցանքը մարդկության դեմ և ներկայիս Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը։ Միջնորդագիրը կարդաց իշխող կուսակցության խոսնակ Կատի Ուշինյան (Katty Ushiña)՝ նշելով Օնտինյենտի կողմից ցեղասպանությունը ճանաչելու կարևորությունը։ Օնտինյենտի իշխանությունը կոչ արեց Թուրքիայի և, մասնավորապես, Իսպանիայի իշխանություններին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի և Հայաստանի միջև։

Նիստին ներկա էին Արարատ Հայկական միության ներկայացուցիչները՝ նախագահ Արարատ Ղուկասյանի և Օնտինյենտում միության ներկայացուցիչ Լիլիթ Մալխասյանի գլխավորությամբ։ Վերջինս, ով ներկայացրել էր միջնորդագիրը, հանդես եկավ շնորհակալական խոսքով՝ բարձր գնահատելով տեղական իշխանությունների շարունակական աջակցությունը քաղաքի հայ համայնքին։

Արարատ Ղուկասյանն իր խոսքում նշեց, որ <<այսօր պատմական օր է ո՜չ միայն հայ ժողովրդի և իսպանահայության, այլ նաև՝ Օնտինյենտ քաղաքի համար, որը լրացրեց 3 տասնյակից ավել քաղաքների շարքը, որոնք ճանաչել են XX դարի առաջին ցեղասպանությունը>>։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Իսպանիայի 5 նահանգներ։

Տեսանյութում՝ Վալենսիայում Արարատ Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանն է: 

Ա. Հակոբյան

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում