ՏՄՊՊՀ-Ն, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՂԻ ԴԵՐՈՒՄ Է

Արխիվ 16-20

Ցնցող բացատրություն տվեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ Հայաստանում ձվի գների գերանկման թեմայով երեկ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից կազմակերպված քննարկումների ժամանակ:

Գեւորգյանը նախ ֆիքսեց, որ իրոք Հայաստանում հավի ձվերի գները կտրուկ ընկել են, եւ դա անոմալիա է, քանի որ հիմա այն սեզոնն է, երբ ձվերը շատ ավելի թանկ պետք է լինեին: Թե ինչու, պարզ է. այս սեզոնին հավերը շատ քիչ են ածում, ինչը բնական է: Եվ այս իրավիճակում ՏՄՊՊՀ-ում այս միանշանակ եզրակացությունը կա՝ շուկայում ինքնարժեքով ավելի էժան տեղական արտադրանք է հայտնվել, քանի որ խոշոր տնտեսվարողների (կամ նրանց մեկ-երկուսի) մոտ կա գերարտադրություն: Սակայն սա այն դեպքն է, երբ առանց խորը ուսումնասիրությունների, նման միանշանակ գնահատական հնչեցնելն առնվազն տարակուսելի է: Այսինքն, այդ ինչպե՞ս կարող է որոշ տնտեսվարողների հավեր սկսեն ձու ածել այնպիսի կատաղի տեմպերով, որ ոչ միայն մյուսների եւ մենատնտեսների մոտ առկա սեզոնային թերարտադրությունը լրացնեն, այլ մի բան էլ՝ ողջ հայաստանյան շուկան այնպես լցնեն, որ գներն այս սեզոնի համար նորմալ մակարդակից մի երկու-երեք անգամ ցածր դառնան: Ասենք, խոսքի ընթացքում պարոն Գեւորգյանը եւս երեւի նկատեց, որ անցել է «կախարդական փայտիկների» հարթություն, սկսեց աստիճանաբար հասնել այն մտքին, որ, այո, պետք է առնվազն մի երկու ամիս ուսումնասիրել, որ հնարավոր լինի ամբողջական եզրահանգման գալ: Ճիշտ է, երեւի, մի այդքան ժամանակ պետք է: Բայց եթե պետք է ուսումնասիրել, ապա ինչի՞ց ելնելով էր նրա այն միանշանակ պնդումը, որ պատճառը հենց գերարտադրությունն է, ու նույնքան միանշանակ հերքումը, որ երկիր մեծ քանակությամբ ձու չի ներկրվել: Ընդ որում, անգամ հաշվի չառնելով, որ այս վարկածը միանգամից օրակարգից հանում է նաեւ գերարտադրության հրաշքի եւ կախարդական փայտիկի հարցը: Ավելին, մեծածավալ ձվի ներկրման հարցով, պարզվեց, ՏՊՊՀ-ն դեռ միայն դիմել է մաքսայիններին: Իսկ մաքսայինների մոտ ամսվա կեսերն են, ամփոփված գոնե ամսական տվյալներ դեռ չկան: Ու չնայած այս ամենին, հերքումը միանշանակ է՝ ո՛չ, ձու ներկրող չի եղել: Սակայն խնդիրն անգամ դա չէ. ներկրել են, թե՝ ոչ, մեկ է, իրողությունն այն է, որ ոլորտի գերիշխող դիրք ունեցողներն անցել են մի այնպիսի գնային քաղաքականության, որը մանր եւ անգամ՝ միջին արտադրողներին աչքի առաջ տանում է հսկայական կորուստների եւ սնանկացման: Ավելին, կան նաեւ խոշոր արտադրողներ, որոնց արտադրած ձուն նույն չափով չի էժանացել. երեւում է, որ նրանք չունեն ՏՄՊՊՀ նախագահի ասած գերարտադրությունը, եւ փորձում են ունեցած հնարավորությունների հաշվին որքան կարող են, գներն իջեցնեն՝ ինչ-որ կերպ այս դեմպինգանման իրավիճակին դիմակայելու համար: Այսինքն, եթե անգամ պատճառները պարզվեն, որ բնական են, մեկ-երկուսի մոտ իրոք կա գերարտադրություն, ապա արդեն իսկ պետք է ունեցած լինեինք պետության միջամտությունը՝ գերարտադրողի կողմից շուկայի հեղեղումը կանխելու միջոցով՝ մյուսներին սնանկացման չգնալու ուղղությամբ: Բայց չէ, պատկան այրերը միայն «լեզու են քորում», ՏՄՊՊՀ-ն իր համար «բզբզում» է՝ մինչեւ մեկ-երկուսին կտուգանի, իսկ մանր արտադրողները արագորեն գնում են սնանկացման:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում