«Իրավունք» թերթի տպագիր համարներ

​​​​​​​«Գյուղատնտեսությունը 4 տոկոսով անկում է ապրել» (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Ի տարբերություն տնտեսության մյուս ոլորտների, գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել: Ըստ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ, 2017 թվականին գյուղանտնտեսությունն անկում է ապրել 0,5 տոկոսով, 2018-ին՝ 1,5 տոկոսով, իսկ այս տարի՝ 4 տոկոսով: Ա. Սաֆարյանի կարծիքով՝ սա պետք է առիթ դառնա, որպեսզի պետությունը հավաքի փորձագիտական հանրությանը, մասնավորապես գյուղատնտեսական գիտությամբ եւ տնտեսությամբ զբաղվող կարող ուժերին, հասարակական, փորձագիտական հանրության ներկայացուցիչներին եւ մի ուսումնասիրություն անցկացնի, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի գյուղատնտեսության անկման ծավալները փոքրանան եւ ոլորտը բռնի զարգացման ճանապարհ:

«Ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն հանգամանքի վրա, որ գյուղատնտեսությունն անկում է ապրում նույնիսկ այն պարագայում, երբ գյուղատնտեսական վերամշակված ապրանքի պահանջարկն արտասահմանում մեծանում է: Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ հայկական պատրաստի արտադրանքը, գյուղմթերքը գնում են ավելի շատ չափով, քան երեք տարի առաջ, բայց գյուղատնտեսությունը արտադրում է ավելի քիչ չափով արտադրանք, քան երեք տարի առաջ: Սա պետք է հասկանալ, թե ինչից է գալիս եւ առաջին հերթին այս ամենի շուրջ ազնիվ եւ անկեղծ, լուրջ քննարկում  պետք է տեղի ունենա: Եվ երկրորդ ՝ հարկավոր է շատ թափանցիկ տեղեկատվություն եւ վիճակագրություն ներկայացնել այս ասպարեզում», - շեշտեց Ա. Սաֆարյանը:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՆ էլ նշեց, որ շատ կարեւոր է համարում վերջապես Հայաստանում մշակել եւ իրականացնել ագրարային քաղաքականություն:

«Սա շատ էական նշանակություն ունի՝ սկսած պարենային անվտանգությունից վերջացրած ըստ համայնքների, տարածքների քարտեզագրումով, անձնագրավորումով, մրցակցային առավելությունների հաշվառումով եւ իրացումով: Բավական մեծ է ներուժը, երբ խոսում ենք վերամշակվող արդյունաբերության մասին: Իսկ սա առաջին հերթին գյուղատնտեսության ոլորտի եւ ենթաոլորտների՝ անասնապահություն, հողագործություն եւ այլն, ներուժի հավաքագրումն: Մենք պարտավոր ենք հայ գյուղացուն գոնե տեղեկատվական առումով իրազեկել, որպեսզի լինի նաեւ վստահություն, որ իր մշակած գյուղատնտեսական մթերքներն ունեն սպառում ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ ՀՀ սահմաններից դուրս: Կարծում եմ՝ մասնավոր հատվածի եւ պետության ճիշտ համակարգելու դեպքում, նաեւ օգտագործելով փորձագիտական հանրության կարծիքը, կկարողանանք գյուղանտնտեսության ոլորտը բարձրացնել  պատշաճ մակարդով», - հույս հայտնեց Թ. Մանասերյանը:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆՆ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ կոնկրետ առաջարկով հանդես եկավ. «Լեռնային եւ սահմանային գոտիներում գյուղատնտեսությունը նաեւ բարձր էներգակիրների գների պատճառով մրցունակ չեն: Ուստի՝ պետք է անպայման մտցնել, հատկապես գազի վերաբերյալ գոտիացված գներ եւ նաեւ սեզոնային գներ: Սա իսկապես կաջակցի գյուղատնտեսության զարգացմանը լեռնային եւ սահմանային գոտիներում եւ մրցունակության առումով բոլոր գյուղատնտեսական արտադրողներին կդնի մոտավորապես հավասար իրավիճակում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան