«Իրավունք» թերթի տպագիր համարներ

​​​​​​​«Ես «կնոպկա սեղմող» չեմ, չեմ պատրաստվում մասնակից դառնալ անօրինական եւ անտրամաբանական գործընթացների»

Արխիվ 16-20

Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ հարցման կարգով նիստ: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ ԴԱՎԻԹ ԱՓՈՅԱՆԸ եւ մանրամասնում. «Այս նախադասությունը կարող էի գրել նաեւ չակերտների մեջ, քանի որ նամակներով նիստ անցկացնել պարզապես հնարավոր չէ: Հարցման կարգով կարող են իրականացվել միայն նիստեր հրավիրելու աշխատանքները, բայց ոչ բուն նիստը: Սա անօրինական է, քանի որ խախտվում է օրենքով սահմանված «նիստ» հասկացությունը: Էլ չասեմ, որ Խորհրդի անդամները զրկվում են քվեարկության ենթակա հարցերը քննարկելու հնարավորությունից: Այսօրվա «նիստի» օրակարգում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են 2018-2019 ուստարվա կատարողականի հաստատումը, եկամուտների եւ ծախսերի նախահաշվի հաղորդումը եւ այլն: Համաձայնվեք, որ անկարեւոր հարցերը չէին դրված օրակարգում: Սրանից կարեւոր էլ ի՞նչ հարց կարող է լինել Խորհրդի համար: Եթե հիշում եք, ժամանակին էլ փորձում էին նամակներով լուծարել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա քվեարկությանը չեմ մասնակցել: Ես «կնոպկա սեղմող» չեմ: Չեմ պատրաստվում մասնակից դառնալ անօրինական եւ անտրամաբանական գործընթացների:

Նիստը մեյլերով անցկացնելու հիմնական պատճառը վստահաբար այն է, որ Խորհրդի անդամների կեսից ավելիի ներկայությունը դժվար է ապահովել: Բայց եթե Խորհրդի անդամները ժամանակ չունեն Խորհրդի նիստերին մասնակցելու համար, ապա ի՞նչ տրամաբանությամբ է նրանց տրվում բուհի ամենակարեւոր հարցերը լուծելու իրավունքը:

Անհանգստացնողն այն է, ԵՊՀ-ն գտնվում է մի շատ կարեւոր շրջափուլում: Առջեւում ռեկտորի ընտրություններն են, որով պետք է ավարտվի այս երկարատեւ անցումային շրջանը: Բայց մի՞թե այդ կարեւորագույն հարցերը վստահվելու է ԵՊՀ-ի համար ժամանակ չունեցող մարդկանց: Գուցե ընտրությունն էլ մեյլերով իրականացնեն»:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան