+994 կոդով (Ադրբեջան) համարները անտեսեք․ Սամվել Մարտիրոսյան
Արխիվ 16-20Վերջին օրերին կրկին ակտիվացել է քաղաքացիների մոտ տարբեր օտարերկրյա համարներով զանգերի ստացումը։ Մեկնաբանելով խնդիրը, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կրկին անգամ հորդորում է․
- Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով որոշ զարգացումներ, խնդրանք կամ հորդոր. եթե ձեզ վիդեո-զանգ է գալիս անծանոթ համարից կամայական մեսենջերով, WhatsApp, Viber, կամ Ֆեյսբուքում հենց նոր ընկերացածի կողմից, մի պատասխանեք։ Փորձեք տեքստային ձեւով համոզվել, որ ծուղակ չէ: Իսկ +994 կոդով (Ադրբեջան) համարները ընդհանրապես, ամեն ձեւով անտեսեք։ Էսքանը

