ԵՊՀ ՈւԽ նախագահի արձագանքը` պետական օժանդակության 14-րդ ծրագրի մասին

Արխիվ 16-20

Այսօր ՀՀ վարչապետը հայտարարեց, որ պետությունը հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն կցուցաբերի: Աջակցության մեխանիզմը լինելու է հետևյալը՝

- Ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ՄՈԳ, կստանան ուսման վարձի 100% փոխհատուցում,

- Ոչ ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ ՄՈԳ, կստանան ուսման վարձի 75% փոխհատուցում,

- 80+ՄՈԳ ունեցողների համար ուսանողական վարկերի տոկոսները կզրոյացվեն, իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար ուսանողական վարկերը հասանելի կլինեն 4%-ով:

Ես ուրախ եմ, որ կառավարությունը արձագանքել է մեր նախաձեռնությանը: Հիշեցնեմ, որ ապրիլի 2-ին ես ուսանողների անունից բաց նամակով դիմել էի ՀՀ կառավարությանը՝ խնդրելով աջակցել ուսանողներին ուսման վարձի վճարման հարցում, իսկ ապրիլի 13-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԵՊՀ ՈւԽ խնդրանքով ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց մեր առաջարկը: Ուրախ եմ և շնորհակալ, որ կառավարությունը հաղորդակից է ուսանողների խնդիրներին: Սակայն աջակցության էության և մեխանիզմների վերաբերյալ ունեմ մի շարք հարցեր, որոնք պարտավոր եմ հնչեցնել.

1. Եթե ուսանողների խնդիրը էությամբ սոցիալական է, ինչու՞ ենք աջակցությունը թիրախավորում ըստ կրթական առաջադիմության: Կան լավ սովորող ուսանողներ, որոնց ընտանիքները չեն զրկվել իրենց եկամուտներից: Կան նաև ուսանողներ, որոնք ունեն միջին առաջադիմություն, բայց նրանց ընտանիքները զրկվել են նախատեսվող եկամուտներից: Իհարկե, լավ սովորելը խրախուսել հիանալի բան է, բայց մի՞թե այս մոտեցմամբ չենք հեռանում խնդրի էությունից: Մի՞թե չենք ստեղծում արհեստական թիրախավորում՝ թողնելով իրական խնդիրը չլուծված:

2. Ինչպե՞ս է 100 բալանոց գնահատման համակարգը համապատասխանեցվում 20 բալանոցին: Պարզ հաշվարկով 90 ՄՈԳ-ը համապատասխանում է 18 ՄՈԳ-ին, իսկ 80-ը՝ 16-ին: Սակայն պաշտոնական փաստաթղթերում առկա համապատասխանեցման սանդղակներում 90 ՄՈԳԸ հավասարազոր է 19 ՄՈԳ-ին, իսկ 80 ՄՈԳ-ը՝ 18-ին: Եթե առաջնորդվում են պաշտոնական փաստաթղթերով, ապա աջակցություն ստացողները թիվը էականորեն կրճատվում: Պետք է նաև հաշվի առնել, որ այդքան բարձր ՄՈԳ ունեցողները արդեն իսկ կա՛մ անվճար են սովորում, կա՛մ օգտվում են ուսման վարձի փոխհատուցման այլ մեխանիզմներից:

3. Որքանո՞վ է տրամաբանական նույն մեխանիզմով չափել ինչպես բնագիտական, այնպես էլ հումանիտար ֆակուլտետների ուսանողների առաջադիմություն: Գաղտնիք չէ, որ բնագիտական ֆակուլտետներում ՄՈԳ-ի շեմը էականորեն ցածր է հումանիտարներից, սակայն դա ուղղակիորեն չի արտացոլում ուսանողների առաջադիմությունը: Ես նույնիսկ կասկածում եմ, որ բնագիտական ֆակուլտետներում հնարավոր է գտնել 19+ ՄՈԳ ունեցողների: Եթե գտնենք էլ, նրանք վստահաբար արդեն սովորում են անվճար: Տրամաբանական չէ՞ արդարության սկզբունքը ապահովելու համար բնագիտական ֆակուլտետների պարագայում սահմանել հնարավորինս ցածր շեմ:

4. Ինչո՞ւ է աջակցությունը գործում միայն առկա համակարգում սովորողների նկատմամբ: Հեռակա համակարգում սովորող ուսանողները հեռակա են հիմնականում այն պատճառով, որ ստիպված են զուգահեռաբար աշխատել՝ իրենց ուսման վարձը վճարելու համար: Կարծում եմ, որ նրանք ավելի շատ ունեն սոցիալական աջակցության կարիք:

Ենթադրում եմ, որ կառավարությունը մի քանի օրից կընդունի այս որոշումը: Շատ կարևոր է, որ աջակցությունը թիրախավորի այս ուսանողներին, ովքեր իրոք ունեն դրա կարիքը:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ

ԴԱՎՒԹ ԱՓՈՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում