«Մի՞ թե մենք՝ այս պահին չաշխատողներս, այս պետության լիարժեք քաղաքացի չենք». Նկարչուհի

Արխիվ 16-20

Արդեն մի քանի ամիս է, ինչ ամբողջ աշխարհում, այդ թվում  մեր երկրում հանրությունն  ու երկրի իշխանությունները պայքարում են չարաբաստիկ համավարակի՝ Կորոնավիրուսի դեմ: Օրեցոր լսում ենք նոր արդյունքների մասին: Լինում են ինչպես ապաքինվածներ, այնպես էլ ցավոք մահեր: Սրա պատճառով մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ: Դուրս են գալիս բնակարաններից խիստ անհրաժեշտության դեպքում ՝խանութ, դեղատուն գնալու կամ իրենց բնակավայրի մոտ շատ քիչ ժամանակով զբոսնելու նպատակով: Սահմանափակվել են մարդկանց կուտակումները տարաբնույթ վայրերում: Այս օրերին նկարչուհի Ալ (Ալինա) Անանյանը նույնպես մտահոգված է ստեղծված իրավիճակից. «Դուք տեղյակ ե՞ք, թե ինչպես է ապրում հայ արվեստագետը այս դժվարին օրերին, այն արվեստագետը, ով աշխատանք չունի արդեն 12 տարի, բայց միշտ ստեղծագործելու ծարավ է: Իմ մոտ արդեն 12 տարի է նույն վիճակն է, ինչպես հիմա բոլորիս մոտ։ Ես այնքան լավ եմ հասկանում մարդկանց՝ առանց աշխատանքի։ Այս տարիների ընթացքում ես էլ աշխատելու մեծ ցանկություն եմ ունեցել, գիտեմ որքան դժվար է երբ առողջ, աշխատանքի ի վիճակի մարդուն ասում են «Մնա տանը»։ Շատ ուրախ եմ, որ պետությունը հոգում է ծերերի մասին, անչափահասների, անհատ ձեռներեցների, բոլոր այն աշխատողների մասին, ովքեր այս պահին գտնվում են հարկադիր պարապուրդում, ուսանողների մասին, իսկ մեր մասին ո՞վ պիտի մտածի, մի թե մենք՝ այս պահին չաշխատողներս, այս պետության լիարժեք քաղաքացի չենք։ Եթե թոշակառու չեմ, չունեմ երեխաներ, ես չունե՞մ ապրելու իրավունք․․․ Ինչպես գիտենք բոլորս, յուրաքանչյուր ազգի առաջինը ճանաչում են իր մշակույթով, բայց չգիտես  ինչու դժվարին պահերի չեն աջակցում ստեղծագործողներին, մտավորականներին։ Ես որ լինելով սահմանամերձ Նոյեմբերյան համայնքի ստեղծագործող նկարիչ երբևիցէ չեմ ստացել ոչ մի աջակցություն։ Նույնիս աշխատելու խնդրանքով երբ դիմել եմ պետական այրերին՝ համայնքային և մարզային մաշտաբով, չգիտեմ ինչու արհեստական լարվածություն է ստեղծվել։Մենք՝ աշխատանք չունեցող ստեղծագործողներս, այս պահին ունենք ոչ միայն գոյության խնդիր, այլ նաև մշակույթը չկորցնելու, նորը ստեղծելու, արարելու խնդիր։Կուզենայի, որ կառավարության ուշադրությանն արժանանայինք նաև մենք՝ այս պահին խոցելի վիճակում գտնվող արվեստագետներս։ Ապրիլի 13-ին «Նարեկացի» արվեստի միությունում պետք է բացվեր իմ անհատական ցուցահանդեսը, որը արտակարգ դրության պատճառով հետաձգվեց։ Պատրաստվել էի այս անգամ հանդես գալ իմ նոր կտավներով և նոր բատիկաներով։ Ցուցահանդեսը պետք է կրեր «Վերածնունդ խորագիրը»։ Աշխարի խառը իրավիճակից ելնելով հույս ունեմ նորից կվերծնվի խաղաղություն, բարություն սեր ու հարգանք, պատիվ, որի կարիքը մեր ժողովուդը շատ ունի: Աշխարի խառը իրավիճակից ելնելով հույս ունեմ նորից կվերծնվի խաղաղություն, բարություն սեր ու հարգանք, պատիվ, որի կարիքը մեր ժողովուդը շատ ունի:Իհարկե կլինի այս խառը իրավիճակը կանցնի»,-  մտահոգված պատմում էր նա:

Հուսանք, որ մոտ ապագայում բոլորս կհաղթահարենք այս իրավիճակը և կշարունակենք ապրել մեր բնականոն կյանքով՝ ծավալելով տարրաբնույթ գործունեություն, շենացնելու մեր երկիրը:

Գարիկ Ավետիսյան  

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում