Այն ինչ ասվում է թատրոնի բեմից, շատ ավելի սթափեցնող է. Նարինե Ալեքսանյան

Մշակութային

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի ՆԱՐԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում  անդրադառնալով թատրոնի միջազգային օրվան, որն ամեն տարի նշվում է մարտի 27-ին, խոսեց այսօրվա թատրոնի եւ դերասանների խնդիրների շուրջ.«Այսօր մենք ունենք այնպիսի թատրոններ, որոնք ունեն իրենց համաձակ ծրագրերն ու ուրույն ձեռագրերը: Որովհետեւ, եթե այսօր համարձակ ծրագիր չես իրականացնում,այլեւս ժամանակի մեջ չես: Իհարկե, կան նաեւ ներկայացումներ, որոնք իրենց մեջ զվարճանքի էլեմենտներ են պարունակում, սրանով ցանկանում են հաճոյանալ հանդիսատեսին: Բայց կարծում եմ, որ իմ երեւակայած թատրոնը անպայման պետք է համարձակ լինի եւ անվախ, քանի որ այն ինչ ասվում է թատրոնի բեմից , շատ ավելի սթափեցնող է: Թատրոնը կենդանի օրգանիզմ է եւ ունի իր փորձելու ու հաղթելու իրավունքները: Այսօր Հայաստանում թատրոնները գործում են, յուրաքանչյուրն իր ճշմարտության մեջ ճշմարիտ: Հայ դերասանն, ինչպես հայ մարդը ունի բազում խնդիրներ: Փառք ու պատիվ դերասանին, որ բեմ բարձրանալով, մոռանում է իր բոլոր խնդիրները: Թատրոնը շքեղություն է ու խաբկանք, հսկայական փողեր է պետք ծախսես, որպեսզի լինես քո խաբեության մեջ` լավ իմաստով: Ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ թատրոնում ֆինանսական խնդիրներ կան, դերասանն իսկապես այն աշխատավարձը պետք է ստանա, որ բեմ բարձրանալուց եւ վարագույը փակվելուց հետո չծերանա`մտածելով, թե ինչպես տուն հասնի եւ այլն: Տարիներ առաջ եղել է դերասանի իրավունքները պաշտպանող կազմակերպություն, որն այսօր չկա: Իսկապես կուզեմ, որ լինեն կոնկրետ մարդիկ, որոնք կպաշտպանեն դերասանի իրավունքները:

Թող ամեն մի դերասան խաղա այն դերը, որը երազել է, խաղա այն ռեժիսորի մոտ, որի հետ աշխատելն իր համար երազանք է եւ թող թատրոնում ու կինոյում տիրի ստեղծագործական առողջ մթնոլորտ, որտեղ դերասանը ինչպես հարազատ տանն իրեն պաշտպանված կզգա: Ցանկանում եմ, որ բոլոր դերասանները, թատրոնի նվիրյալները լավ ու երջանիկ ապրեն, շնորհավորում եմ բոլորին: Կեցցե՛ թատրոնը, այն մարդուն թեւեր է տալիս եւ տա Աստված, որ որեւէ դերասանի թեւեր չկոտրվի, բոլորը թռիչք ունենան»,-եզրափակեց դերասանուհին:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում